Հայաստանի հատուկջոկատայինները Չեչնիայում էին. այնտեղ է եղել նաև Վանեցյանը
ՀասարակությունՀայաստանի հատուկջոկատայինները Չեչնիայում մասնացել են առաջնության, որին ներկա է եղել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։ Հայտնում է www.chechnya.gov.ru կայքը:
Առաջնության հաղթող եռյակում են Ռուսաստանի և Բելառուսի հատուկ ջոկատայինները, իսկ Հայաստանի հատուկ ջոկատայինները այնտեղից վերադարձել են սփոփիչ մրցանակով:
Հիշեցնենք, որ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում տեղի է ունեցել 7–րդ ուժային ստորաբաժանումների մարտավարական հրաձգության բաց առաջնությունը՝ նվիրված Չեչնիայի հանրապետության առաջին նախագահի՝ Ահմադ Հաջի Կադիրովի հիշատակին։
Մայրաքաղաք Գրոզնիի հանդիսությունների «Սաֆիա» պալատում, տոնական մթնոլորտում տեղի է ունեցել առաջնության արդյունքների ամփոփում։