ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է՝ այրվող ինքնաթիռում ազգությամբ հայեր եղել են, թե ոչ
ՀասարակությունՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ճշտում է` արդյոք Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրվող օդանավում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի հինգին, սարսափելի դեպք է տեղի ունեցել «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում։ Դեպի Մուրմանսկ թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և վայրէջքի ժամանակ այրվել, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ։