Արցախում վիրավորում ստացած 21–ամյա Ագանիկ Զորոգլյանի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է. Արծրուն Հովհաննիսյան
ՀասարակությունԱրցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 4–ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած 21–ամյա զինծառայող Ագանիկ Գառնիկի Զորոգլյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Զինծառայողն այժմ գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
Հիշեցնենք, որ մայիս 4-ին ժամը՝ 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում Էր ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ 21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար: