Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության հաղթող
ՍպորտՁյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մասնակցում է Ռումինիայի Քլուջ Նապոկա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի մրցաշարին՝ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:
Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սան Սուսաննա Ստեփանյանը, 40 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մրցակիցներին, նվաճեց ոսկե մեդալ: Սա Սուսաննայի երկրորդ մասնակցությունն է միջազգային մրցաշարի:
Մրցաշարին մասնակցում են 28 երկրների 563 մարզիկներ՝ 222 աղջիկ և 341 տղա: