Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ» Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ» Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ» «Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»


Ար­ցա­խի ապա­գա կար­գա­վի­ճա­կը կող­մե­րի մի­ջև բա­նակ­ցու­թյուն­նե­րի առար­կա է

Միջազգային

regnum.ru-ն «Լեռնային Ղարաբաղ. ԱՄՆ-ը կարող է դադար ստեղծել բանակցություններում, Մամեդյարով-Մնացականյան վաշինգտոնյան հանդիպման ժամկետը առայժմ հայտնի չէ» վերնագրով հոդվածում գրում է, որ երբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե ամերիկացիները առաջարկել են իր հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը Վաշինգտոնում անցկացնել, պատասխանել է. «Իսկ ինչու չէ»: Այդ ժամանակ թվաց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ցանկանում է իր ավանդը ներդնել: Իսկ բանակցային գործընթացը ոչ միայն թափ է հավաքում, այլ նաև կարող է նոր որակ ձեռք բերել: Ինչ էլ որ ասվի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հարաբերություններում տեղի ունեցածի մեծ մասը կատարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդության շնորհիվ: Հիմա նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունել էստաֆետը, իսկ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնում առաջարկվող հանդիպումը կարող է դառնալ ԹրամփԱլիև-Փաշինյան «եռանկյուն» գագաթաժողովի նախերգանքը: Ավելին, ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենտը հաստատել է, որ Վաշինգտոնը կարող է կազմակերպել հայ և ադրբեջանցի նախարարների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով և «աջակցել այն գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Բայց իրականում ե՞րբ: Հաշվի առնելով այն, որ Մամեդյարովը և Մնացականյանը արդեն հանդիպել են Փարիզում և որոշակի ժամանակ անց Մոսկվայում, ապա բավականաչափ ողջամիտ է, որ Վաշինգտոնում կայանալիք հաջորդ բանակցությունների ամսաթիվը սկզբունքորեն պետք է տեղավորվի արդեն հաստատված այս ժամանակացույցում: Սակայն ամերիկացիները սկսել են խոսել միայն «անորոշ ապագայի» մասին՝ խուսափելով անգամ բանակցությունների մեկնարկի մոտավոր ժամկետներ նշել: Ըստ Քենտի, այն «դեռ չի հաստատվել»: Սա կարևոր է, քանի որ հետաձգումը կխանգարի բանակցային գործընթացում առաջացած դրական դինամիկային, որն էլ կարող է դանդաղեցնել վերջին շրջանում Բաքվի և Երևանի հարաբերություններում ձեռք բերված նվազագույն դրական զարգացումները: Հետևաբար, որոշ ադրբեջանական ԶԼՄ-ների բարձրացրած՝ Վաշինգտոնյան հանդիպման գլխավոր նախաձեռնողի ով լինելու մասին հարցը բավականին սուր է դառնում: Եթե դա ԱՄՆ-ն է, ապա տրամաբանական է ենթադրել, որ նա ունի կոնֆլիկտի լուծման իր տեսակետը: Եթե այդպես չէ, ապա առանց ժամկետ նշելու վաշինգտոնյան հանդիպման մասին Բաքվի հայտարարությունը որոշակի խաղային տարր է պարունակում: Միևնույն ժամանակ այս ամենը համընկնում է Վաշինգտոնի կողմից Փաշինյանի կառավարության հետ հարաբերությունների նկատելի սառեցման պահի հետ: Միանգամից պարզ է դառնում Բաքվի փորձագիտական համայնքի մի մասի հույսերը առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ամերիկացիների հետ ամեն ինչ ավելի լավ կլինի: Ինչքանո՞վ են դրանք արդարացված: Բաքվում նշում են «Բոլթոնի պլանի» մասին՝ կարծես այն հակադրելով «Լավրովի պլանին»: Սակայն խնդիրն այն է, որ հանրային մակարդակով նման նախագծեր գոյություն չունեն, և «Բոլթոնի պլանի» բովանդակությունը ներկայացվում է բացառապես ընդհանուր բնութագրիչներով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և «հայկական զորքերի» դուրս բերումը գրավյալ տարածքներից: Բաքվի «Minval.az» կայքը հավաստիացնում է, որ «դա շատերին է ոգեշնչում Բաքվում»: Բայց ինչո՞ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը անտեսում Բոլթոնի ծրագիրը և ընդհանրապես չի նպաստում այն իրականացնելուն: Պատասխանը պարզ է. դա կպայթեցնի իրավիճակը և կխափանի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, որն էլ, ի դեպ, Մոսկվայի «ձեռքերը կարձակի»: Կա մեկ այլ կարևորագույն նրբություն, որի վրա ժամանակին կոչ էր անում ուշադրություն դարձնել Հարվարդի համալսարանի աշխատակից Բրենդա Շաֆֆերը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին՝ նա նշել է, որ առաջին հերթին՝ Կասպյան տարածաշրջանում ղարաբաղյան ուղղությունը ամերիկյան քաղաքականության գերակայություն երբեք չի եղել, և երկրորդը, որ այդ ուղղությամբ կան անհամատեղելի մոտեցումներ: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն, Վաշինգտոնը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և այդպիսին այն ներկայացված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական քարտեզներում: Սակայն այլ արտաքին քաղաքական փաստաթղթերը հաստատում են, որ «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը ԵԱՀԿ Մինսկի գործընթացում ներգրավված կողմերի միջև բանակցությունների առարկա է»: Նշենք, որ այսօր էլ՝ Թրամփի օրոք, ոչինչ չի փոխվել: Հետևաբար, վստահորեն կարելի է ասել, որ Վաշինգտոնը չի փորձի միայնակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքեր գործադրել և կշարունակի իր գործողությունները համակարգել շահագրգիռ այլ երկրների և նախևառաջ Ռուսաստանի հետ: Ավելին, հավանական է, որ Թրամփը կարող է հանդես գալ այնպիսի հայտարարություններով, որոնք հաճելի են ամերիկահայերի համար: Դա հնարավոր է, քանի որ երկիրը նոր ընտրարշավի նախաշեմին է: Այսպիսով, մնում է միայն գուշակել, թե ղարաբաղյան հակամարտության հարցով ինչ որոշումներ է ակնկալում Բաքուն ԱՄՆ-ից, և ինչ է նշանակում այս դիվանագիտական աճուրդը, թեև հնարավոր է, որ ինչ-որ տրամաբանություն այստեղ կա Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ կապված:

Կամո Խաչիկյան

Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանԻնչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր Ավետիսյան