Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան ՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios


Ներսիկ Իսպիրյանը՝ չիրագործված երազանքի, նոր տեսահոլովակի և քաղաքական գործիչ ընկերներ ունենալու մասին (լուսանկարներ, տեսանյութ)

Lifestyle
Չիրագործված երազանքս ազատ, անկախ և միացյալ Հայաստանն է: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը:
Հարցին, թե այն նպատակը, խնդիրը, որը նա իր առջև դրել էր երգարվեստ մտնելուց առաջ, այսօր իրականացված համարո՞ւմ է, ՀՀ վաստակավոր արտիստը դրական պատասխան տվեց: Զրույցի ընթացքում պրն. Իսպիրյանը նշեց, որ երբևէ չի փոշմանել մասնագիտության ընտրության հարցում: Հարցին, թե ինչպիսի հայր է ինքը, Ներսիկ Իսպիրյանը նշեց. «Ավանդապաշտ, սկզբունքային, արմատական, հայեցի և հայրենասեր»: Ներսիկ Իսպիրյանը որդու հետ Այն հարցին էլ, թե որտե՞ղ է ամենաջերմ լսարանը՝ հայրենիքո՞ւմ, թե՞ հայրենիքի կարոտով ապրող սփյուռքում, Իսպիրյանը պատասխանեց. «Իմ լսարանը մեկն է, ովքեր ազգային գիտակցություն ունեն, այդ խավն է լսում: Նրանք, ում համար կարևոր չէ ազգային-ապազգայինը, ուրիշ խավ են, ինձ հետ գործ չունեն»: Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև 2015թ-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կազմակերպելուն: Ազգագրական երգի նվիրյալը նշեց, որ ցեղասպանությանը նվիրված նախագծով անպայման հանդես է գալու. «Մշակույթի նախարարի հետ խոսեցի, անպայման պետք է մեկտեղվենք, և ես իմ ծրագիրը պետք է ներկայացնեմ մեկ շաբաթ կամ տասը օր առաջ՝ նվիրված ցեղասպանությանը: Ազգային, ոգևորող մեծ համերգ է լինելու, որը նախատեսված է Հայաստանում»: Ներսիկ Իսպիրյանի հետ խոսեցինք նաև նոր ներկայացված տեսահոլովակի, ինչպես նաև նախատեսված առաջիկա համերգների մասին: Խոսելով նոր տեսահոլովակի մասին՝ պրն. Իսպիրյանը նշեց, որ արձագանքը դրական է եղել. «Զանգեր եմ ստացել աշխարհի հայաբնակ բոլոր վայրերից: Բոլորն էլ շատ բարձր են գնահատել՝ ուսուցողական, դաստիարակչական: Մի խոսքով՝ դրական»: Երգիչը հավելեց նաև, որ դեկտեմբերին համերգ է նախատեսում. «Դեկտեմբերի 13-ին համերգ ենք ունենալու Սունդուկյան թատրոնում, որի ողջ հասույթը տրամադրելու ենք Մուրադ Մշեցուն, որովհետև նրա երգերը մեզ շատ հոգեհարազատ են, համահունչ են և նա մեծ ձեռագիր ունի հայրենասիրական երգարվեստում: Մտահղացումն իմն է»: Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև հայաստանյան քաղաքական անցուդարձին: Պրն. Իսպիրյանը նշեց, որ որպես բնակիչ թեթևակի հետաքրքրվում է քաղաքականությամբ և քաղաքական գործիչ շատ ընկերներ ունի: ՀՀ վաստակավոր արտիստի հետ հարցազրույցն ավարտեցինք բլից հարցերով և խնդրեցինք մաքսիմալ անկեղծ պատասխանել հարցերին. -Ներսիկ Իսպիրյանն՝ իբրև մարդ, երեք բառով: - Բարձր որակի, հարազատասեր, հայրենասեր և ընկերասեր: - Մի բան, որը երբեք չեք ների: - Չեմ ներում դավաճանությունը, ստախոսությունը և ոչ ճիշտ մարդկային քայլերը: - Մեկը, ում ողջ կյանքում շնորհակալ եք: - Ընտանիքս, ծնողներս, եղբայրներս: - Մեկը, ումից ներողություն կխնդրեիք, բայց հնարավորություն այլևս չունեք: - Միայն միայն ընտանիքիս մեջ: Սակայն եթե դրսում էլ զգամ մեղավոր եմ անպայման ներողություն կխնդրեմ: Սակայն այդպիսի առիթ չի եղել: Եթե մեղավոր լինեմ, անպայման ներողություն կխնդրեմ, որոհետև դա էլ է մարդկային: - Մի բան, որի համար զղջացել եք: - Չկա այդպիսի բան: -Ամենածանր կորո՞ւստը: - Հարազատի մահը և կորուսյալ հայրենիքը: - Ամենաթանկ նվե՞րը: - Կրկին հայրենիքը: - Հիասթափությո՞ւնը: - Հիասթափություն ապրել եմ, սակայն չեմ հուսահատվել: - Չիրագործված երազա՞նքը: - Ազատ անկախ և միացյալ Հայաստանը: - Աստվածահավա՞տ, թե՞ աստվածավախ մարդ եք: - Երկուսն էլ: Զրուցեց Լիանա Թորոսյանը
Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո«Ստարտը տրված է». Կոշտ քննադատություն իշխանություններին՝ «անզորության թփրտոցը սկսված է». Հրայր ԿամենդատյանՉեմ կարծում՝ դատախազը երազել է, որ ես երկար նստեմ, կա քաղաքական նպատակ․ Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանի ճեպազրույցը (ուղիղ)Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ«Մենք աուկցիոնի՞ ենք մասնակցում, 1 միլիարդ դրամ գրավը ո՞րն է»․ Արամ ՎարդևանյանՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՇատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, ուր ոչինչ չանելով՝ ազատվելու եմ՝ պատգամավոր դառնալով. Դավիթ ՂազինյանԴավիթ Ղազինյանը երկու անչափահաս երեխաների հայր է, ինչի՞ համար է ձերբակալվել նա. Արշակ ՎարդանյանՃնշում են, որ ակտիվ դերակատարների մասնակցությունն ԱԺ-ում սահմանափակեն. Նարեկ ԿարապետյանՎարդանյանը միջնորդեց 40 մլն դրամ գրավով անհապաղ վերացնել Դավիթ Ղազինյանի կալանքըՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորHatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետՄեկ միլիարդ դրամ, վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ Դավիթ Ղազինյանի համար. դատախազի միջնորդությունը Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ես լինեմ. Նարեկ Կարապետյան Մենք այլևս գործ ունենք ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի հետ. Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը ենթակա է անհապաղ քննության. Վարդևանյան Գագիկ Ծառուկյանն արժանի չէր նման գնահատականի. Ներսիկ Իսպիրյան Չեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա Այվազյան Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում Բուհ ընդունված ուսանողների թիվը ամեն տարի կտրուկ անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՈւՂԻՂ. Դավիթ Ղազինյանի գործով դատաքննության առաջին նիստը Նախորդ 8 տարիները ապացուցեցին, որ միայն խորհրդարանում պայքար մղելը բավական չէ հաղթանակի համար․ Աննա ԿոստանյանՓաստաբաններից ուզում են խլե՞լ գնահատելու իրավունքը. զրույց HelpCourt-ի հիմնադրի հետ Հունաստանի պատմության ամենախոշոր սպառազինության գործարքը․ Աթենքը զինվում է իսրայելական համակարգերով Երևանյան մայրամուտ և դասական հնչյուններ. IDBank-ը՝ Khachaturian Rooftop-ի համերգաշրջանի գլխավոր գործընկերՓա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա Ղահրամանյան