Արցախի ռազմավարական ուղղություններից՝ Մատաղիսի ուղղությամբ, ճանապարհաշինական կարեւոր ծրագիր ենք սկսել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Արցախի ռազմավարական ուղղություններից՝ Մատաղիսի ուղղությամբ, ճանապարհաշինական կարեւոր ծրագիր ենք սկսել։
Մեկնարկել է Մատաղիս գյուղի, ինչպես նաեւ՝ համայնքից դեպի Մարտակերտ ճանապարհի հիմնանորգման աշխատանքների առաջին փուլը»,-նշել է նա։