Չինաստանը մեծ արագությամբ երրորդ ավիակիրն է կառուցում
ՄիջազգայինՉինաստանը մեծ արագությամբ երրորդ ավիակիրն է կառուցում: Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի ChinaPower ստորաբաժանումը մեծ նավի լուսանկարներ է հրապարակել, որը կառուցվում է Շանհայի Ցզյաննան նավաշինարանում, փոխանցում է AFP-ն:
Նավի իրանն արդեն հավաքելու գործընթացում է: Դա, հավանաբար, կլինի 002 տեսակի ավիակիր՝ 80-85 հազար տոննա բեռնատարողությամբ: Լուսանկարում պատկերված է մեծ նավի ցռուկային մասը եւ իրանի հիմնական մասը, պնդում են ChinaPower-ից:
Չինական առաջին ավիակիրը՝ 66-տոննայանոց «Լյաոնինը», որն արդեն 30 տարեկան է, կառուցվել է ԽՍՀՄ-ում: Տեղական արտադրության 001A տեսակի երկրորդ ավիակիրը, որը հիմնված է «Լյաոնինի» դիզայնի վրա, ծովային փորձարկումները սկսել է մեկ տարի առաջ: