Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Սանկտ Պետերբուրգում
ՍպորտՌուսաստանում մեկնարկած բռնցքամարտի «Սանկտ Պետերբուրգի նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը հաղթանակ են տարել: Գուրգեն Հովհաննիսյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Մայիսի 8-ին Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը: