Չգիտեմ ինչ ասել.Վալվերդեն` «Բարսելոնա»-ի պարտության մասին
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլ»-ի դեմ պատասխան խաղում կրած պարտության մասին:
«Ես չգիտեմ ինչ ասել, բայց ես ինձ վրա եմ վերցնում այս պարտության պատասխանատվությունը: Սա մեծ ցավ է հատկապես նրանց համար, ովքեր արդեն երկրորդ տարին է՝ նման պարտություն են կրում»,-ասել է Վալվերդեն:
Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբն անգլիական թիմից պարտվել է 0:4 հաշվով: