Փրկարարները բնակարանում հայտնաբերել են բնակչի դին
ՀասարակությունՄայիսի 8-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 22/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները մուտք են գործել բնակարան և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Լ.Ա.-ի (ծնված 1938 թ.) դին: