«Վարչապետը տեղյակ եղել է». Սանասարյանը՝ դիալիզի հարցով ուսումնասիրությունների մասին
TVՎարչապետը տեղյակ է եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետից հանձնարարական եղե՞լ էր դիալիզի գործով ուսումնասիրություններ անելու համար:
Հարցին, թե կաշնակդվածություն ունեցե՞լ է որեւէ ծառայությունում, այդ թվում ԱԱԾ-ում ստուգումներ իրականացնելու առումով, նա պատասխանեց. «Կաշկանդվածությամբ չենք առաջնորդվում: Կառույցի ղեկավարումն իրականացնում է կառույցի ղեկավարը, վարչապետի հետ համաձայնեցնում ենք: Դա օրենքի պահանջն է: Մենք նման խոսակցություն չենք ունեցել տվյալ մարմնում ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ: Երեկ վարչապետն էլ ասաց, որ այնպես չի, որ դա բացառված տարածք է»:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 9-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները առավոտյան այցելել էին Եռաբլուր, սակայն Դավիթ Սանասարյանը նրանց հետ չէր: Նա առանձին է այցելել պանթեոն:
Հիշեցնենք, որ բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։