Ֆուտբոլ խաղալու ժամանակ վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացավ
ՀասարակությունԱշտարակ քաղաքում, օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով` ծանր գանգուղեղային տրավմայի ենթարկված 12-ամյա երեխան մահացել է:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ասաց, որ երեխային վիրահատել են, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը. «Երեխան հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում»,- նշեց նա:
Նշենք, որ այս դեպքին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր նաև ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից: Տղան ընկել էր երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա»,- գրել էր նախարարը: