Ոչխարաբուծությունը Հայաստանում շատ մեծ ապագա ունի․ Փաշինյան
ՏնտեսությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ոչխարաբուծության համար մեծ ապագա է տեսնում։ Փաշինյանն այս մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։
«Հայաստանից տարեկան 500.000 գլուխ գառան մսի արտահանման պոտենցիալ կա։ Նույնիսկ Ռումինիայից Հայաստան գառ են բերում և արտահանում տարբեր երկրներ։ Այնպես որ, ոչխարաբուծությունը Հայաստանում շատ մեծ ապագա ունի»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող գործարարներին կոչ արեց կոռուպցիոն դրսևորումների հանդիպելիս անպայման դիմել իրավապահ մարմիններին։
Ինչ վերաբերում է արոտավայրերի խնդրին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Հանրապետությունում առկա 1 մլն հա արոտավայրերից այս պահին վարձակալության է հանձնված մոտ 30%-ը։