Հովհաննես Բաչկովը` ոսկե մեդալակիր
ՍպորտՍանկտ-Պետերբուրգում ընթացող «Նահանգապետի գավաթի» խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակիչում հաղթել է ռուս Իլյա Պոպովին եւ նվաճել ոսկե մեդալ: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը պարտվել է կուբացի բռնցքամարտիկին եւ նվաճել արծաթե մեդալ: Այս մասին հատնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկները Սանկտ Պետերբուրգում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ: