Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին

Սա այլևս 19-րդ դարի խեղճուկրակ, խոնարհված հայ ժողովուրդը չէ

Ռուսական լրատվամիջոցներն ու Կրեմլին մոտ կանգնած վերլուծաբան-փորձագետները հաճախ դժգոհություն են հայտնում, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները օր օրի ուժգնանում են: Դժգոհություններն այդ, իհարկե, ինչ-որ իմաստով արդարացված են, քանի ներկայումս հայ-ռուսական փոխհարաբերությունները չափազանց բարդ ու խճճված շրջափուլում են: Չնայած այն հանգամանքին, որ կողմերը պարբերաբար բարեկամություն և եղբայրություն են խաղում ու խաղարկում, բայց ակնբախ է, որ այդ սիրո և համերաշխության մեջ ինչ-որ մեծ կեղծիք կա: Կեղծիք, որը ներսից կրծոտում ու մաշեցնում է բեմականացված բարեկամության նուրբ հյուսվածքները:

Եթե փորձենք մեկ բառով բնորոշել վերջին մեկ տարում հայ-ռուսական փոխհարաբերությունների որակը, ապա առաջին բառը, որը կարող է մեր մտքով անցնել, անվստահությունն է: Կողմերը պարզապես չեն վստահում միմյանց: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չկարողացավ մինչև վերջ Մոսկվային համոզել, որ Երևանը հակված չէ փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Նույնիսկ Երևանից հնչող և անթույլատրելիության սահմանները հատող հակաամերիկյան հայտարարությունները չեն փոխում իրավիճակը: Իսկ Փաշինյանի կառավարությանն էլ անհանգստացնում են Կրեմլի և Հայաստանի նախորդ իշխանությունների ջերմ փոխհարաբերությունները: Ինչ-որ զգուշավոր կասկած հայաստանցի գործիչներին հուշում է, որ ռուսները ամեն պահ կարող են հակափաշինյանական դավադրություն նախաձեռնել կամ էլ պարզապես դառնալ դրա մասնակիցը: Ամեն դեպքում, Հայաստանում կանխազգում են այդ հեռանկարի հնարավորությունը:

Նշենք, որ Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության առաջնային մեղավորները հենց ռուսներն են, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսական պրոպագանդիստական մամուլն ու կրեմլահպատակ փորձագետներն ու քաղաքական-հասարակական գործիչները, որոնք իրենց անհաշվենկատ մոտեցումներով ամեն ինչ անում են հակառուսական տրամադրությունների տարածման և էլ ավելի խորացման համար:

Ռուսաստանի արդի քաղաքական ու փորձագիտական միջավայրը մեծ մասամբ ժանգոտած, հետադիմական ու անսկզբունք զանգված է, որը մնացել է 20-րդ դարում: Իսկապես պետք է փաստենք, որ հանրությունների հետ աշխատելու ռուսների մոտեցումները չափազանց հին են ու ոչ արդյունավետ: Նրանք չեն հասկանում, որ սա «Վարշավյան» բլոկը չէ, ժամանակները փոխվել են, և իրենք այլևս չեն կարող տանկերով ներխուժել Բուդապեշտ կամ էլ Պրահա:

Իրավիճակն այս մեզ ստիպում է ենթադրել, որ ռուսական փորձագիտական շրջանակները կարծես թե չեն ճանաչում Հայաստանը կամ էլ, համենայն դեպս, չեն կարողանում հասկանալ, թե ինչ տիպի պետության հետ գործ ունեն: Մոսկվայում առաջվա պես տիրապետող է այն տեսակետը, թե տնտեսական ճնշումների կամ էլ ռազմական աջակցության դադարեցման սպառնալիքներով հնարավոր է ծնկի բերել Հայաստանին, իհարկե, «Եթե Ռուսաստանը չլինի, ապա Հայաստանը կոչնչանա» կեղծ ու արհեստական լոզունգի նվագակցությամբ:

Փաստորեն, ռուսական շրջանակները չեն կարողանում համակերպվել այն իրողության հետ, որ իրենք գործ ունեն եվրոպական մոդելի, ազգային ինքնիշխան պետության հետ, որի հետ փոխհարաբերություններում պետք է կիրառվեն ինդիվիդուալ հատուկ մոտեցումներ:

Ինչ-որ մեկը ռուսներին պետք է բացատրի, որ հայ-ռուսական փոխհարաբերությունները չեն կարող զարգանալ ճնշումների, ինչպես նաև երկաթի ու արյան սպառնալիքի համատեքստում: Սա այլևս 19-րդ դարի խեղճուկրակ, խոնարհված հայ ժողովուրդը չէ: Համանման մոտեցումները անարդյունք են ու անիմաստ:

Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում«Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմացԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՄեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանԸնդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա ՂահրամանյանԱյն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա ՂահրամանյանԽորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԱրդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվությանՄայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը