Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան» Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»

Գու­ցե թե մի օր զոր­քը հա­վաք­վի մի­այն ժեն­գյա­լով հա­ցի հա­մար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիռնանջուկ, թրթնջուկ, ճռճռուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ… թվարկում է տիկին Սիրվարդը, բայց տեսնելով մի քանի տասնյակ զարմացած հայացքներ՝ կեսից դադար տալիս: Տիկին Սիրվարդը արցախյան բարբառով թվարկում էր կանաչիների տեսակները՝ արդեն համեմված աղով, պղպեղով ու այն սիրով, որով մի քանի րոպեից պետք է պատրաստեր հերթական, բայց ոչ վերջին ժենգյալով հացը:

Սիրով ու համեղ

Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում «Ժենգյալով հացի» փառատոնն էր, որին մասնակցում էր նաև գյուղի բնակիչ տիկին Սիրվարդը: Մեկնարկից արդեն ժամեր էին անցել, բայց նա արդեն հազարավոր հացեր էր թխել: Ու թեև բավականին ժամանակ էր անցել, բայց հերթը մի ամբողջ «զորք» էր հիշեցնում: Տիկին Սիրվարդի տաղավարն այդ առումով բացառություն չէր: Բայց նա չէր հոգնել: Ե՛վ գրտնակում էր, և՛ լցնում կանաչին, և՛ հասցնում թխել ու այդ ամենի հետ մեկտեղ ցանկացողներին իսկական «մաստեր-կլաս» ցույց տալ:

«Սկզբում ժենգյալները հավաքում ենք, հետո մի լավ լվանում, կտրատում ու թխում»,«Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Սիրվարդը:

Շարունակելով թխել՝ հավելում է. «Պատրաստման մեջ երեք պարտադիր պայման կա. առաջինը՝ սիրով պիտի պատրաստես, երկրորդը՝ ամեն ինչ պիտի շատ մաքուր լինի, երրորդն էլ՝ համով: Շատ համով է՝ բնական, տնական ու սննդարար: Շատ ուտեստների բաղադրատոմսերն ու եփելու եղանակները ժամանակի ընթացքում փոխվել են, բայց սա չի փոխվում՝ դարեր շարունակ է պահպանվել»:

Մի քանի տաղավար այնկողմ տիկին Տաթևն է՝ կողքին հարսը և տեգրոջ կինը: Ընտանիքի մյուս անդամների շարքը շարունակվում է՝ ըստ հերթականության ու թխման գործընթացում ունեցած դերի: Տիկին Տաթևը մի կողմից փորձում է ղեկավարել «անվերահսկելի» իրավիճակը, մյուս կողմից թխում ու անգամ հասցնում շեշտել

«Մենք «երկու տեգոր կնոջ» նման չենք… կանաչի կա, ուղղակի չենք հասցնում»: Շարունակելով՝ ընդգծում է. «Անցած տարի մենք էլ ենք ուղղակի հերթ կանգնել՝ մյուսները թխել են, մենք կերել, էս տարի մենք էլ որոշեցինք թխել»:

Աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Տիկին Տաթևի խոսքերը պատահական չեն: «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը նշում է, որ անցած տարի տեղի ունեցած փառատոնին տաղավարներն ընդամենը 15-ն էին, այս տարի արդեն 130-նն են: «Կարծրատիպեր կային, շատերը կաշկանդվում էին տեղում թխել: Աստիճանաբար կոտրում ենք կարծրատիպերը, և մարդկանց մեջ ամրապնդվում է այն գաղափարը, որ տնային տնտեսուհին ևս կարող է ձեռքի աշխատանքի շնորհիվ միջոցներ հայթայթել ու կրել համայնքը պատշաճ մակարդակով ներկայացնելու պատասխանատվությունը»:

Սամվելը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ ընկերոջից ստացել է Արցախում զբոսաշրջիկներ ընդունելու առաջարկը. «Առիթը բաց չթողնելով՝ Արցախում փորձեցինք զարգացնել ագրոէկոտուրիզմը: Հաթերքի ճանաչելիությունը մեծացնելու համար որոշեցինք կազմակերպել խոշոր միջոցառումներ, որոնց կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ»,-պատմեց նա:

Ըստ ընկերոջ առաջարկի՝ զբոսաշրջիկները գիշերակացը պետք է անցկացնեին բնակիչների տներում: Մեր զրուցակցի խոսքով, եթե սկզբում մարդկանց համար մի փոքր խորթ էր նշվածը և չէին պատկերացնում, թե ինչպես պետք է ընդունեին զբոսաշրջիկներին, այսօր արդեն պատկերն այլ է. «Տասնյակ ընտանիքներ արդեն հարյուրավոր մարդկանց են ընդունել: Փառատոնն այդ առումով ևս բացառություն չէ, Հաթերք ժամանած հյուրերի գիշերակացը հենց գյուղում է կազմակերպվել: Մեզ մոտ երեք հյուրատուն կա: 2 օրվա ընթացքում մեծ թվով զբոսաշրջիկներ են հյուրընկալվել, իսկ մարդկանց պատրաստակամությունն ուղղակի ոգևորում է»:

Սամվելը նշեց, որ փառատոնն այս տարի նվիրված է մայիսյան Եռատոնին. «Այստեղ թխվեց աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը, որն ավելի քան 3 մետր է: Այն հավակնում է գրանցվել Գինեսի գրքում, իսկ հայկական Դյուցազնագրքում արդեն գրանցվել է: Հացը միասնական ուժերով է թխվում, և այդ գործընթացում ընդգրկված են տարբեր շրջաններից եկած մարդիկ: Միասնական ուժերով պատրաստված այս գործը կկոչվի «Հաղթանակ» ու կնվիրվի մայիսյան հաղթանակներին: Ժենգյալով հացը մեր արցախյան ազգային բրենդն է, որը պետք է փայփայել և օգտագործել որպես այցեքարտ»:

Կարծրատիպեր են կոտրում

Հաթերքն Արցախի ամենահին բնակավայրերից է՝ 2500 տարվա պատմություն ունի: Մեր զրուցակցի խոսքով, գյուղն ունի հզոր պոտենցիալ, ինչը թեև մինչ այս չէր օգտագործվում, բայց այսօր Հաթերքի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կա:

Անդրադառնալով տուրիստական հոսքերի վերաբերյալ «Փաստի» հարցին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Հաթերքն ավանդական տուրիստական երթուղիներից դուրս էր. «Բայց նախաձեռնության միջոցով սկսվեց շրջանառվել գյուղի անունը: Նախորդ տարվա փառատոնից հետո եկել են զբոսաշրջիկներ, որոնց այցը պայմանավորված չի եղել զուտ գովազդով: Նրանք ուղղակի լսել են Հաթերքի մասին ու եկել են տեսնելու այն: Նույնիսկ ունեցել ենք հյուրեր, որոնք եկել ու Նոր տարին Հաթերքում են նշել: Զբոսաշրջիկներին հատկապես ժենգյալով հաց թխելու գործընթացն է հետաքրքրում: Գոգնոցները կապում են ու քաղելուց մինչև թխելու գործընթացին անձամբ մասնակցում»:

Մեր զրուցակիցը համոզված է՝ Հաթերքն առաջիկայում ագրոէկոզբոսաշրջության կենտրոն է դառնալու: Իսկ Արցախում տուրիզմի զարգացումը խոչընդոտել ցանկացող ադրբեջանական կողմի ջանքերի վերաբերյալ մեր դիտարկմանն ի պատասխան Սամվելն այսպես արձագանքեց.

«Ովքեր Արցախում ընդհանրապես չեն եղել, մտածում են, թե Արցախը կռվի դաշտ է: Այս կարծրատիպերը կոտրելու առումով դեռ անելիքներ կան: Երբ հետաքրքրվում էին փառատոնով, շատերն ասում էին՝ կարո՞ղ ենք գալ: Մարդիկ, որոնք Արցախում ընդհանրապես չեն եղել, մտածում են, թե այստեղ միայն կրակում են: Պետք չէ առաջնորդվել «սահմանին լարված է» հաճախ նաև սադրիչ վերնագրերով: Նման միջոցառումները նպաստում են, որ այդ կարծրատիպերը կոտրվեն: Այստեղ ժամանածները կգնան ու կպատմեն, թե ինչ խաղաղ է կյանքը, ինչպես է արցախցին շենացնում իր հողը և ինչ ամուր է կանգնած իր հողի վրա: Իսկ ամենակարևորը՝ հակառակորդը գիտի իր տեղը: Ոչ մի վտանգ այստեղ չի սպառնում: Արցախում մարդիկ ամուր կանգնած են հողին ու լի են համայնքները զարգացնելու պատրաստակամությամբ»:

Ճանապարհների հարցն էլ կլուծվի

Համայնքները զարգացնելու կարևոր նախապայմաններից մեկն էլ բարվոք ճանապարհներն են, բայց Հաթերք հասնելու ճանապարհն այդ առումով այդքան էլ հարթ չէր: Ս. Միրզախանյանը շեշտեց, որ այժմ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում՝ խնդիրը շուտով լուծում կստանա. «Անցած տարի շատ նեղլիկ ճանապարհ էր գյուղ բերում, ընդամենը մեկ-երկու մեքենա էր կարողանում անցնել: Այս տարի արդեն իրականացվում է ասֆալտապատման ծրագիրը: Մնացել է վերջին 5 կիլոմետրը»:

Եթե ճանապարհներն այսօր չեն խանգարում բազմաթիվ զբոսաշրջիկներ ընդունել, կարելի է միայն ենթադրել, թե ինչ կարող է լինել դրանք վերանորոգելուց հետո: Չի բացառվում, որ անգամ զբոսաշրջիկները սովորեն Արցախի բարբառն ու անգիր իմանան ժենգյալով հացի կանաչիների անվանումները: Երևի մի օր զորքը կհավաքվի բացառապես ժենգյալով հացի հերթի համար, իսկ տիկին Սիրվարդն էլ բոլոր կանաչիների անուններն առանց դադարի կթվարկի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհրդի հայտարարությունըԳլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ըԿուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատությունԱրդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ ՀայաստանԱրսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք ՉալաբյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ ՎարդևանյանԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն ՄանվելյանԻնչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԻնչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»Մեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասինԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան ԴումիկյանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. ՉալաբյանՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել