Բելգիայի, Վրաստանի և ևս հինգ երկրների ներկայացուցիչները չեն անցել եզրափակիչ փուլ
ՄշակույթԻսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցում էր 17 երկրի ներկայացուցիչ:
Առաջին փուլի ժամանակ ելույթ են ունեցել Չեռնոգորիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի, Կիպրոսի, Բելառուսի, Սերբիայի, Բելգիայի, Վրաստանի, Ավստրալիայի, Հունգարիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Պորտուգալիայի, Հունաստանի և Սան Մարինոյի ներկայացուցիչները:
Եզրափակիչ փուլ են անցել Հունաստանի, Բելառուսի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի ներկայացուցիչները։
«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը «Walking out» երգով հանդես կգա այսօր՝ մայիսի 16-ի կիսաեզրափակիչում, առաջիան համարի ներքո: «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին: