Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչո՞ւ մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում
LifestyleՀաճախ, այն հարցին, թե ինչու մուսուլմանները խոզի միս չեն ուտում, հնչում է այսպիսի պատասխան, որովհետև խոզը կեղտոտ կենդանի է: Բայց սա իրականության հետ կապ չունի:
Հինդուիզմի և իսլամի առաջին ներկայացուցիչները և նրանց հետևորդները ապրում էին շատ շոգ կլիմայական պայմաններում, իսկ խոզի միսը պահպանման շատ կարճ ժամկետ ունի: Խոզը ամենակեր կենդանի է և կարող է ուտել նաև սեփական կղանքը, այսինքն նշանակում է, որ նրա միսը պարունակում է տրիխիններ և մակաբույծներ, որոնք կարող են առաջացնել բազմաթիվ հիվանդություններ: Եվ հասկանալի է, որ այդ շոգ պայմաններում խոզի մսից թունավորումների քանակն անասելի չափերի կարող էր հասնել: Հավատացյալ մարդիկ դա բացատրում էին բարձրագույն ուժերի միջամտությամբ, նրանք ասում էին, եթե մարմինը մերժում է այդ միսը, ուրեմն այն սատանայական է ու մաքուր չէ, և խոզի մսի օգտագործումը արգելվեց: