Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»


Քոչարյանի պաշտպանների կողմից անհիմն որակումներ են հնչել դատախազության հասցեին. ՀՀ դատախազություն

Հասարակություն

ՀՀ դատախազությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների մայիսի 17-ի ասուլիսում ներկայացրած դիրքորոշումներին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

«Այսօր հրավիրած ասուլիսում քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած՝ Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ընթացքում դատախազների ներկայացրած դիրքորոշումներին, ըստ էության շարունակելով պաշտպանական կողմի որդեգրած մարտավարությունը, դատավարական գործընթացից դուրս փորձել են տարատեսակ մանիպուլյատիվ հնարքներով, իրողությունների աղճատման և խեղաթյուրման դրսևորումներով խաղալ հանրային տրամադրությունների հետ՝ այդ կերպ, թերևս, փորձելով լղոզել 3 օր շարունակ դատարանում իրենց դիրքորոշումները ներկայացնելու պայմաններում սեփական փաստարկները հիմնավորել չկարողանալու իրողությունը:

Մասնավորապես, անհիմն որակումներ են հնչել դատախազության հասցեին,  անհեթեթ մեկնաբանություններ են տրվել դատական նիստերին ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությանը, համատեքստից կտրվել և յուրովի, խիստ սուբյեկտիվ մեկնաբանությունների են արժանացվել ՀՀ գլխավոր դատախազի, դատաքննությանը մասնակցող մյուս դատախազների արտահայտած մտքերը, դատավարությունից դուրս, դեռևս ապացույցները համակցության մեջ չհետազոտված լինելու պայմաններում հրապարակել են տեսանյութերի ֆրագմենտալ կտորներ: Այս կերպ, ըստ էության, օրինական հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանություն իրականացնելու իրավունքը պաշտպանների կողմից վերածվել է ապատեղեկատվություն տարածելու, կեղծիքի և մանիպուլյացիների միջոցով հանրությանը մոլորության մեջ գցելու պլանավորված գործըթնացի:     

Ստիպված ենք փաստել, որ նման ընդհանրական գործելակերպը չի կարելի որակել այլ կերպ, քան գործընթացը իրավական շրջանակներից դուրս բերելու և հուզականության տիրույթ տեղափոխելու անընդունելի վարքագիծ, որը, բացի դատաքննության գործընթացը արժեզրկելուց, հղի է նաև հանրային տրամադրություններ բորբոքելու խիստ վտանգավոր հետևանքներով: Դրանք ոչ այլ ինչ են, քան դատարանի նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ուղղորդված ճնշումներ գործադրելու ձևեր:

Ստիպված ենք կրկնել և հիշեցնել նախօրեին դատական նիստերի դահլիճում դատավարության բոլոր մասնակիցներին ուղղված ՀՀ գլխավոր դատախազի կոչը դատական քննության ողջ ընթացքում կոռեկտություն դրսևորելու, գործընթացը բացառապես իրավական հունի մեջ պահելու անհրաժեշտության վերաբերյալ:

Ճնշումների նման մեխանիզմներին, դատախազությանը իրավական գործընթացի տրամաբանությունից դուրս որևէ դիսկուրսի մասնակից դարձնելու սքողված նպատակներին չենք տրվելու, իսկ մեղադրողները շարունակելու են օրենքի և իրավունքի դաշտում իրենց պարտականությունների անշեղ իրականացումը:

Սակայն հանրային կարծիքի խեղաթյուրման միջոցով իբր պաշտպանություն կազմակերպելու այս ուղեգծի շարունակման պարագայում մեղադրանքի կողմը ստիպված է լինելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկել առանձին լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի կեղծ կամ իրական օգտատերերի  օժանդակությամբ գեներացվող այս կեղծիքի տարածման ու մանիպուլացման փորձերը  թույլ չտալուն և հանրությանն օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելուն ուղղված միջոցներ՝ մնալով օրենքի տառի պահպանմանը հավատարիմ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ