ԵԱ. Անհաջող եզրափակիչներ՝ հայ սամբիստների համար
ՍպորտՀայաստանի հավաքականը եւս 3 արծաթե մեդալ նվաճեց Իսպանիայի Խիխոն քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում:
Մարզական սամբոյի մրցաշարում Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) եւ Վահագն Չալյանը (82 կգ) հասան մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտություն կրեցին եւ արժանացան արծաթե մեդալի:
Ջոն Բալայանը (52 կգ) պարտվեց մարտական սամբոյի մրցաշարի եզրափակիչում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձել էր մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, իսկ Գրիգոր Մխիթարյանը (57 կգ) նվաճել էր արծաթե մեդալ: 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո) դարձել էին բրոնզե մեդալակիր:
Սամբոյի Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 19 մարզիկով: