Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին
ՍպորտՀայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին: Ֆուտբոլիստը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել այս կապակցությամբ:
«Հաշվի առնելով բոլոր ներկա տարբերակները՝ մենք ստիպված եղանք դժվարին որոշում կայացնել, որ ես Եվրոպա լիգայի եզրափակչին չեմ մեկնի թիմի հետ:
Դա այնպիսի խաղ է, որը մեր՝ ֆուտբոլիստներիս կյանքում հաճախ չի լինում: Պետք է խոստովանեմ՝ շատ եմ ցավում այն բաց թողնելու համար: Ես կերկրպագեմ իմ թիմակիցներին»,–գրել է Մխիթարյանը:
Ավելի վաղ «Արսենալ»-ը հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը չի մեկնի Բաքու, որտեղ մայիսի 29-ին կայանալու է Եվրոպայի լիգայի եզրափակիչը: