Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար Ղումաշյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին

Տեխզն­նում. վճա­րում ենք մի­այն կտրոն ստա­նա­լու հա­մար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեխզննման կտրոնները մեքենայի դիմապակուն փակցնելու անհրաժեշտության, ինչու ոչ՝ նաև պարտադրանքի դեմ շատերն են արտահայտվում: Օրինակ, վերջերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում ճանապարհային երթևեկությանը վերաբերող նախագծի քննարկման ժամանակ ասել էր, որ տեխզննման կտրոնը դիմապակուն փակցնելու մշակույթը պետք է վերացնել. «Եկեք այդ մշակույթն արմատախիլ անենք: Թվայնացման այս դարում, կարծում եմ, սա հնադարյան գործիք է: ԱՊՊԱ-ի թվայնացման տարբերակը պետք է կիրառվի նաև տեխզննման պարագայում: Ավելին՝ պետք է մտածել տեխզննման գործառույթը ապահովագրող ընկերություններին տալու մասին, ոչ թե պետությունը դրանով զբաղվի, կամ էլ հարցն ունենա պետական կարգավորում»:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այս տարվա ապրիլին՝ իր մեկ տարվա գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ, առաջինն անդրադարձել էր մեքենաների տեխզննման խնդրին: Նա նշել էր՝ գործելու է նոր համակարգ, որը թույլ կտա ունենալ ցանկացած մեքենայի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա, իմանալ թեստավորման տեսակները, որոնք մեքենան անցել է տեխզննության ընթացքում: «Կարևոր է օնլայն ունենալ մեքենայի մասին ողջ ինֆորմացիան, այսինքն՝ հասկանալ՝ այն կարելի՞ է շահագործել, թե՞ ոչ: Սա թույլ կտա ազատվել տեխզննման կտրոնների մշակույթից և տիրապետել Հայաստանի տրանսպորտային ողջ պարկի մասին տեղեկատվությանը: Համակարգը պատրաստ է, դրան միացած են տեխզննության բոլոր կետերը: Ցանկացած ընկերություն կարող է դիմել նախարարությանը, ստանալ լիցենզիա, որը թույլ կտա տեխզննությամբ զբաղվել և միանալ այս համակարգին: Այս պահին պակասում է օրենսդրական բազան, որը կկանոնակարգի ոլորտը, մասնավորապես՝ ինչպիսի՞ զննության պետք է ենթարկվի մեքենան, դրա շահագործման պայմանները: Կարծում ենք, որ այս տարի հնարավոր կլինի ամբողջությամբ ընդունել այն և անցնել առաջ», ասել էր Արշակյանը: 

Նշենք, որ տեխնիկական զննության կտրոն ստանալու համար մեքենայի սեփականատերը կատարում է հետևյալ վճարումները` բնապահպանական վճար, մեքենայի տեխզննության անցկացման համար նախատեսված ծառայության վճար, օրենքով սահմանված կարգով նախատեսված պետտուրք և գույքահարկ: Հաճախ է կարծիք հնչում, որ քաղաքացին վճարում է, կտրոն ստանում, իսկ մեքենան տեխզննում չի անցնում: Ստացվում է, որ նա վճարում է ոչնչի համար: «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է մեքենաների տեխզննման կարգին, վճարներին և կտրոնները դիմապակուն փակցնելու պարտադրանքին:

«Տեխզննման հետ կապված քննարկումներ ենք ունեցել տարբեր գերատեսչությունների հետ և որևէ արդյունքի չենք հասել: Այս փուլում մեր առաջարկն այն էր, որ տեխզննումը վերացվեր որպես պետտուրք, քանի որ մարդը վճարում է մի բանի համար, որը չի ստանում: Այսօր Հայաստանում կա մոտ 600 հազար մեքենա, և եթե մեր երկրում լիներ, ասենք, 1000 տեխզննման կայան, ապա մեքենաների հավասար բաշխման դեպքում նրանցից յուրաքանչյուրը պետք է սպասարկեր 600 մեքենա: Հաշվի առնելով, որ մեքենաների մեծ մասի տեխզննումը վարորդները պետք է թարմացնեն 12-րդ ամսում, մոտավորապես 300 հազար և ավելի մեքենա պետք է տեխզննում անցնի միայն դեկտեմբերին, կամ էլ չվարի մեքենան այնքան ժամանակ, մինչև իր հերթը հասնի: Ուղղակի ֆիզիկապես սա հնարավոր չէ իրագործել Հայաստանում: Ուրիշ հարց է, որ լինեն տեխզննման տարրական պահանջներ, օրինակ արգելակների պարտադիր ստուգում և այլն», - ասում է Պեդանյանը:

Նա կարծում է, որ տեխզննման վճարն ավելորդ բեռ է քաղաքացիների համար ու ավելորդ գումարի հավաքագրում: «Քաղաքացին տեխզննման կտրոնի համար 50006000 դրամ գումար է վճարում, այնուհետև պետք է գնա անվճար տեխզննում անցնի, իսկ հետո տեխզննման կայանը կտրոնը պետք է ներկայացնի պետությանը և ստանա ծառայության գումարը: Մարդիկ փողը վճարում են, ու վստահաբար նրանց շատ քիչ տոկոսն է մեքենաների տեխզննում անցնում: Գումարի շատ քիչ մասն է վերադարձվում տեխզննման կայաններին, իսկ մնացած գումարը մնում է պետությանը: Ճիշտ կլինի, եթե պետական տեխզննման կայաններ բացվեն, և մեքենաները տեխզննում անցնեն պատշաճ մակարդակով, այլ ոչ թե ձևական գումար գանձեն», - նշում է մեր զրուցակիցը: 

Նա համակարծիք է այն մտքի հետ, որ տեխզննման կտրոնը դիմապակուն փակցնելն արդեն հնացած մեթոդ է: «Ճանապարհային ոստիկանները, չգիտես թե ինչու, քանի տարի է՝ տեխզննման բազա չունեն, որը պետք է վերցնեին տեղական ինքնակառավարման մարմիններից: Բազայում կարող էին տեսնել, թե ով է վճարել: Իսկ հիմա գործում է հին մեթոդը. ճանապարհային ոստիկանը տեխզննման կտրոնի վրա պետք է ստուգի կնիքի առկայությունը, որը կտրոնի հետնամասում է, որն էլ իր հերթին փակցված է դիմապակուն: Նա պետք է մտնի մեքենայի մեջ, որ տեսնի այն: Սա աբսուրդ է: Անիմաստ թուղթ են փչացնում, ժամանակ ծախսում և այդ ամենը չեն վերահսկում: Տեխզննման գումարը մնում է պետությանը, ինչ-որ տեղ: Դուք այսքան ժամանակ տեսե՞լ եք, թե այդ գումարը որտեղ է ծախսվում: Ես չեմ տեսել: Կարևոր չէ՝ ճանապարհ կվերանորոգեն, լուսավորության հարց կլուծեն, թե մանկապարտեզ կկառուցեն, կարևորը հաշվետու լինեն ժողովրդի առաջ», եզրափակում է մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանԳլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքումՀիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն Հարությունյան«Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակըՄիջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա ՂահրամանյանԽորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԱրդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվությանՄայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն Մարուքյան9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան