Գյումրիում Պաշտպանության նախարարության օճառ են վաճառում
ՀասարակությունՖեյսբուքյան օգտատեր Անահիտ Սիոմյանն իր էջում նկար է հրապարակել, որում երևում է, որ շուկայում 100 դրամով ՊՆ կողմից զինվորներին տրամադրվող օճառ են վաճառում:
Այդ մասին նա նաև հետևյալ գրառումն է կատարել.
«Այսօր Գյումրու շուկայից օճառ պետք է գնեի, սիրտս կասկած ընկավ, չգնեցի: Մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր չեն ուզում փոխվել: Գետինը մտեք, ձեզանից պրծնենք: Ձեր նմանների երեսին թքել է պետք:
Ձեզ ոչ մի իշխանափոխություն, հեղափոխություն չի հեղափոխի: Այսպիսի մտածելակերպով անձանց միայն գերեզմանը կփրկի: Գյումրու շուկան է, օճառներ են վաճառում, հատն արժե 100 դրամ: Դրանց վրա նշված է Պաշտպանության նախարարություն: Ախր մենք մեծ գումարներ էլ չունենք, որ տրամադրենք բանակին և ոմանք այսպես են վարվում»:
Հուսանք այս փաստը կհետաքրքրի իրավապահ մարմիններին և նրանք կպարզեն, թե ով է այդ բիզնեսի հետևում կանգնած, որ համարձակվել են զինվորի բաժին օճառն օրը ցերեկով վաճառել շուկայում: