Ելակի սիրահարների համար. ինչու է այն այդքան օգտակար
LifestyleԵլակն առողջ սննդակարգի անբաժան մաս պետք է կազմի, քանի որ բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Aif.ru-ն ներկայացրել է մի քանի պատճառ՝ ելակ օգտագործելու համար:
Ամրացնում է իմունային համակարգը: Ելակը մեծ քանակով վիտամին C է պարունակում, որը վարակներից և մրսածությունից պաշտպանվելու լավագույն միջոցն է:
Դանդաղեցնում է ծերացումը: Ելակը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք պայքարում են վաղաժամ ծերացման դեմ:
Կարգավորում է աղիների աշխատանքը: Ելակը բջջանյութ է պարունակում, որն օգնում է պայքարել փորկապության դեմ:
Ամրացնում է անոթները: Ելակը հարուստ է PP վիտամինով, որն ամրացնում է անոթները:

Շարունակությունն ՝ այստեղ