«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ևս մեկ հանդիպում կսպասարկեն իսպանացի մրցավարները:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 26-ին կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» խաղը ևս կսպասարկեն իսպանացիները՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ: Լաոսը 2008-ից սպասարկում է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության խաղերը, 2011-ից համարվում է ՖԻՖԱ-ի մրցավար:
«Ալաշկերտ»-«Բանանց» հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը, իսկ «Գանձասար-Կապան»-«Լոռի» հանդիպումը՝ Հենրիկ Նալբանդյանը: