Գազի արտահոսք ու հրդեհ Երևանում. 24-ամյա քաղաքացին ձեռքի և դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 27-ին, ժամը 23:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 227 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում:
Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է արտահոսած գազը:
Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք եւ հոսանքազրկել բնակարանը:
