Լինեկերը ցանկություն է հայտնել մրցանակաբաշխության ընթացքում «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին տեսնել Մխիթարյանի մարզաշապիկով
ՍպորտԱնգլիայի Ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը ցանկություն է հայտնել Եվրոպայի լիգայի եզրափակչի մրցանակաբաշխությանն «Արսենալ»-ի ֆուտբոլիստներին տեսնել Մխիթարյանի մարզաշապիկով:
Այս մասին Լինեկերը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում.
«Հաճելի կլինի, եթե «Արսենալ»-ի ֆուտբոլիստները Եվրոպայի լիգայի եզրափակչի մրցանակաբաշխությանը ներկայանան Մխիթարյանի մարզաշապիկով»,-գրել է նա:
Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին:
«Արսենալ»ը պաշտոնապես հաստատել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: