Ովքե՞ր են ամենաշատ ՃՏ խախտումներ կատարում
Միջազգայինkommersant.ru-ն «Ճանապարհային ոստիկանությունը փոխանցումների հարցով դժվարություններ ունի. այլ երկրների քաղաքացիների մեծ մասը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար տուգանքներ չի մուծում» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարողացել ստեղծել պատիժների արդյունավետ համակարգ արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդների համար, որոնք խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները: «Ավտոդոր» պետական ընկերության ներկայացրած տվյալներով, 2018 թվականին Սմոլենսկի մարզի Մ-1 մայրուղու 300 կմ-ոց հատվածի վրա հարևան երկրների վարորդների կողմից արագության գերազանցման ավելի քան կես միլիոն խախտումներ են արձանագրվել, ընդ որում՝ դրանք ընդհանուր խախտումների ավելի քան 50 տոկոսն են կազմում: Այնուամենայնիվ, խախտում կատարողներից ոչ մեկը տուգանք չի ստացել: Մայրաքաղաքում հաջողվում է տուգանել օտարերկրյա իրավախախտ մեքենատերերի միայն մոտավորապես 1% -ին: Մոսկվայում ամենաշատը ճանապարհատրանսպորտային իրավախախտում են կատարում Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մեքենատերերը:
Կամո Խաչիկյան