«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի առաջնության չեմպիոն
Սպորտ«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նվաճեց Հայաստանի Բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանի չեմպիոնի կոչումը՝ առաջնության վերջին տուրում նվազագույն հաշվով հաղթելով «Բանացին»:
Հանդիպման միակ գնդակը հեղինակեց թիմի լավագույն ռմբարկու Անտոն Կոբյալկոն:
Այսպիսով, երևանյան թիմը բարձրագույն խմբում մասնակցության իր առաջին իսկ տարում դարձավ չեմպիոն
«Արարատ-Հայաստան» ակումբը հիմնադրվել է 2017թ.-ին։ 2018թ.-ին Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ այն ձեռք է բերում «Տաշիր» ընկերությունների խումբը, որից հետո այն նոր կյանք է ստանում։ Հայկական ծագմամբ ռուս բարերարի հովանու ներքո ակումբը ձեռք է բերում 15 միջազգային կարգի ֆուտբոլիստների, որոնք արդեն հասցրել են խաղալ Ռուսաստանի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթողների հետ։
Ակումբն իր առջեւ խնդիր է դրել մասսայականացնել ֆուտբոլը Հայաստանում, զարգացնել զանգվածային ու պրոֆեսիոնալ ֆուտբոլը, հիմնական կազմով մասնակցել Ազգային առաջնությանը, Հայաստանի գավաթին, միջազգային հարթակներում։ Այսօրվա խաղը Հայաստանի բարձրագույն խմբի վերջին խաղն էր, ակումբը մրցում էր «Բանանց»-ի հետ։ Լարված խաղն ավարտվեց «Արարատ-Արմենիա»-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով։