Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ղազախական «գամբիտ»

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայ-ղազախական հարաբերությունները երբեք էլ բովանդակային չեն եղել: Կարելի է  վստահաբար նշել, որ Ղազախստանը մեր համար իրավամբ բարդ երկիր է՝ մեզ չի տրվում:Գուցե տարածությունն է պատճառը, գուցե մենթալիտետի տարբերությունները, բայց փաստացի՝ ոչ Հայաստանն է զգացել Ղազախստանի աջակցությունը, ոչ Ղազախստանը՝ Հայաստանի: Սովորական պաշտոնական հարաբերություններ են եղել, սովորական համագործակցություն:

Ներկայումս Ղազախստանը փորձում է Կենտրոնական Ասիայում կենտրոնական դեր ունենալ և համագործակցում է թե ԵՄ-ի, թե Չինաստանի, թե Ռուսաստանի հետ՝ ապահովելու տնտեսության զարգացումն ու նրանց քաղաքական չեզոքությունը իր ներսում ծավալվող իրադարձություններին: Ղազախները բոլորի հետ պահպանում են արտաքուստ հարգալից հարաբերություներ, իրականում ունեն իրենց բացահայտ գերակայություններն ու գործում են այդ ուղղությամբ:

Հարկ է ընդգծել, որ դեռևս 2016-ին Հայաստանի նկատմամբ բուն վերաբերմունքը ի ցույց դրեցին ՀԱՊԿ-ի բոլոր պետությունները, այդ թվում՝ Ղազախստանը, որ քառօրյա պատերազմում բացահայտ աջակցում էին ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանին, զանգում ու հետաքրքրվում Իլհամ Ալիևի ինքնազգացողությամբ: Նույնն է իրավիճակը ԵԱՏՄ-ում: Տևական ժամանակ Ղազախստանը փորձում էր ԵԱՏՄ բերել Ադրբեջանին: Բաքվի պայմանը Ղարաբաղի հարցի սուբստանտիվ լուծումն էր: Ղազախստանը անակնկալ մատուցեց, երբ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց՝ իշխանությունը փոխանցելով Կասիմ Ժոմարտ Տոկաևին: Փաստացի՝ այսօր էլ նա է իրական նախագահը, թեպետ ձևականորեն հեռացել է նախագահական պալատից ու նույնքան ձևականորեն նշանակված են նախագահական ընտրություններ:

Հիմա ունենք նոր իրողություն.այդ երկիր ու այդ մարդկանց հանդիպելու էր գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի հնգամյակի գագաթաժողովին մասնակցելու: Ու ոչ միայն մասնակցելու, այլև՝ նախագահելու: Նա հանդիպեց Ղազախստանի իրական ու ձևական նախագահների հետ, ստացավ բարեկամության ու համագործակցության խորացման առաջարկներ:

Սակայն ղազախական այցին զուգահեռ երեկ Նուր Սուլթան վարչապետի այցի մասին հակասական տեղեկություններ էին պտտվում՝ ընդհուպ, որ նա այցն ընդհատել է ու վերադառնում է Երևան՝ չմասնակցելով պաշտոնական ճաշին ու հայ համայնքի հետ հանդիպմանը: Ժամեր անց միայն, արդեն ինքնաթիռից վարչապետի մամուլ խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքեց այդ տեղեկություններն ու հաստատեց, որ Փաշինյանը հանդիպել է տեղի հայ համայնքի հետ և մասնակցել պաշտոնական ճաշին։

Երեկվա մեջ մի քանի անգամ հայտարարվեց ու հերքվեց, որ ԵԱՏՄ-ի հնգամյակի առիթով մեդալներ են բաժանվել: Իվերջո՝ պարզվեց՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Տոկաևը պարգևատրել է Վլադիմիր Պուտինին, Ալեքսանդր Լուկաշենկոյին և Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովին: Չափազանց տարօրինակ է, որ մեդալից զրկվել է Նազարբաևը, որ եվրասիական տնտեսական միության կնքահայրն է: Մեդալ չի ստացել նաև Նիկոլ Փաշինյանը: Այս առիթով ՀՀ վարչապետը պատասխանել է լրագրողների մեկ-երկու հարցի՝ասելոբ. «Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը»: Իսկապես՝ մի քիչ չէ, շատ տարօրինակ կլիներ՝ հաշվի առնելով ԵԱՏՄ բարքերը: Բայց խնդիրը անձը չէ, այլ՝ պետությունը: Այս պարագայում մեդալազրկվել է Հայաստանը, ոչ թե ՀՀ վարչապետը.իսկ դա վերաբերմունք է երկրի նկատմամբ:

Նուր Սուլթանում չի կայացել նաև Փաշինյան-Պուտին հանդիպումը, թեպետ անոնսվել էր, որ մայիսին ու հունիսին ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը հանդիպելու են: «Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել», - ասել է լ Փաշինյանը: Իբրև փոխհատուցում երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ ՀՀվարչապետը մասնակցելու է հունիսի 6-8-ը Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովին, և ֆորումի շրջանակում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը։

Անդրանիկ Հարությունյան

Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան