«1 տարեկան աշխարհ». Անահիտ Կիրակոսյանի ու որդու ջերմ լուսանկարը
LifestyleՀումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Իր միկրոբլոգում դերասանուհին լուսանկար է հրապարակել փոքրի որդու հետ։ Անահիտը երեկոյան զգեստ է կրում, որը համադրել է խոշոր ականջօղերի եւ արտահայտիչ դիմահարդարման հետ։ Նա ջերմ գրկել է որդուն։ «1 տարեկան աշխարհ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր ընտանիքի անդամների հետ։ Կադրերն արված էին Արցախում։ «Երբ ընտանիքիցդ հեռու հյուրախաղի ես, իսկ նրանք անակնկալ գալիս են քեզ մոտ...»,- մեկնաբանություններում գրել է Անահիտը։