Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

Մշակույթ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ

ՍԵՐԸ

Սերը նստել էր այգու նստարանին, ճիշտ նրա դիմաց։

Սերն սկսվել էր անսպասելի, ինչպես միշտ է պատահում։

Բնական վեհերոտությունը նրան թույլ չէր տալիս մոտենալ աղջկան։

Քարացած նայում էր հրեշտակային դեմքին, կախարդական աչքերին, որոնք երբեմն-երբեմն նայում էին իրեն։ Բայց նման պահերին նա փախցնում էր հայացքը, դարձյալ բնական վեհերոտության պատճառով։ Հետո աղջիկը վեր կացավ ու քայլեց ծառուղով դեպի փողոց։

Ինքն էլ քայլեց նրա ետևից։ Անցումի մոտ մի պահ կանգ առան։ Ճանապարհը փակել էր մեքենաների անվերջ հոսանքը։ Այդ պահին ոտքից գլուխ դիտեց հրաշք աղջկան։

Ինքն էլ քայլեց նրա ետևից։ Անցումի մոտ մի պահ կանգ առան։ Ճանապարհը փակել էր մեքենաների անվերջ հոսանքը։ Այդ պահին ոտքից գլուխ դիտեց հրաշք աղջկան։

Նա էր։ Իհարկե՝ ինքն էր։ Որքան էր փնտրել նրան, հազարավորների մեջ, հազարամյակների մեջ։ Հիմա գտել էր, ու նա կհասկանա ամեն ինչ։ Նա չի կարող չհասկանալ։ Սերը... Սերն անպատասխան չի լինում։ Ու վճռեց։

- Մի րոպե Ձեզ կարելի՞ է,– շշնջաց։

- Խնդրեմ,– մեղմ ժպտաց աղջիկը։

Էլի ինչ-որ բան ասաց, որը նա չլսեց։ Միայն ձայնն էր հնչում ունկերում, ասես տասնյակ արծաթե զանգակներ էին ղողանջում։

Այո, դա նրա ձայնն էր։

Հետո, անսպասելի հարցը շանթահարեց նրան.

- Ուզո՞ւմ եք մայթն անցկացնեմ, հայրիկ։

... Ոնց էր մոռացել։ Մի՞թե պարտավոր էր հիշել անպետք մանրուքներով առլեցուն 70ամյա դատարկությանը։

Վերջին մեքենան էլ անցավ, աղջիկն էլ անցավ, իսկ բնական վեհերոտությունը թույլ չտվեց նրան անցնել մայթը

ԺԱՄԱԳՈՐԾԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ

Ժամագործի նման կանգնել ես` հարբեցող ու վայրագ, և ասում ես ինձ. «Ժամացույցդ շատ է հին, էլ հնարավոր չէ նորոգել»։

 Մեկ էլ փորձիր,– աղերսում եմ ես,– վերջին անգամ։

Խեղճանում ես դերասանին վայել վարպետությամբ։

 Գիտե՞ս, քեզ հետ ես էլ եմ ապրել ամբողջը, հիմա ծեր եմ, աչքերս վատ են տեսնում: Բայց նայիր, քեզ նման մուրացկան չեմ դարձել։ Վերցրու այդ ավերակդ ու գնա արդեն...

Եվ շրջում ես ցուցափեղկի «ժամացույց» գովազդ-ցուցանակը... և դրա հակառակ կողմում գրված է «Փակ է»։

ԵՐԱՆԻ ՀՈԳՈՎ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ

Կնոջը նայելիս նա չէր լսում բղավոցները, միայն մտածում էր, թե ինչու են կանայք ավելի հեշտ սպանում, քան տղամարդիկ...

Հետո գլխի ընկավ՝ քանի որ հենց իրենք էլ ծնում են: Գլխի ընկնելու պահը խիստ անսպասելի էր, ինքն էլ չհասկացավ, թե դա ինչծնում են: Գլխի ընկնելու պահը խիստ անսպասելի էր, ինքն էլ չհասկացավ, թե դա ինչպես պատահեց։

Եվ այս պատմությունն այսպես ավարտվեց։

Փողոցով մի հարբած մարդ անսպասելի փռշտաց ու հենց այնպես ցածրաձայն հայհոյեց։ Դեկտեմբերի 31-ին մաքուր ձյունն էր փռված հայհոյանքի տակ...

Եվ նա գնաց տուն, որ մի անհայտ տեղում էր, և այս պատմությունն էլ ավարտվեց։

ՁՅՈՒՆԵՐԻ ՀՈՎԱԶԸ

Արևը մի պահ դողաց ծառաբների արանքում ու հետ սուզվեց։ Մի վիթխարի ստվեր փակել էր արևի երեսը ու հասել երկինք։ Քիչ անց ստվերը որոշակի ձև ստացավ երկնքի մուգ ֆոնին։

Վիթխարի ծաղիկ էր, սև մշուշից ծնված, դրա թերթերը սկսվում Էին հողից։ Այդ ծաղկաթերթերը սև վիթխարի ժանիքների նման Էին։

Անտառից դուրս խոտածածկ զառիվեր լանջեր էին, ավելի վեր սառցադաշտն էր անսահման: Հենց այստեղ՝ մարգագետնի ու սառցադաշտի միջև կանգնել Էր Ջանտուգանյան պատանին՝ ոտքերը սառցադաշտի մեջ, գլուխն արևին հենած, կապույտ ձեռքով ամուր սեղմում էր մահաբույր, գիշատիչ ծաղկի ցողունը: Նա զսպեց ցնցվող ծաղիկն ու ճանապարհ տվեց։

Սառցադաշտի վրա շատերն էին բարևում ու ստվերի պես անցնում կողքից։

Ավելի վեր լեռնագագաթն էր, սև ու խավար, ժայռակերտ, կապույտ սառույցի օվկիանոսում վեր ցցված։ Լեռնագագաթին, ևս մի, քայլ դեպի վեր, գլխով սուզվեց ոսկե արևի մեջ, որ երկնքի կեսն էր բռնել ու ալեկոծվում էր։

Եթե գագաթից ցած նայեր... նայեց:

Իհարկե, ցածում, լեռան հակառակ կողմից Շխելդայի պառավ վհուկն էր։ Ձյուների վրա միայն գլուխն էր երևում։ Շխելդայի պառավը երախը բաց նայում էր իրեն՝ վերին ժանիքները խրած երկրի մեջ, մինչև երկրային անհունություն, ստորին ժանիքները երկնքի կապույտում։ Ուսերի վրայով սև լեռնագնացներ էին մագլցում...

Նա մեջքը հենեց արևի ոսկե պատին ու հասկացավ, որ ինքն արդեն ձյուների հովազ Է։

ՄԻԱՅՆԱԿ ՈՒ ՎԻԹԽԱՐԻ

Եվս տասը քայլ և գագաթին էր: Նա սառցահատը խրեց ձյան մեջ, քարակույտից դուրս քաշեց հին նամակը և դրեց գրպանը, ապա իր նամակը դրեց նույն տուփի մեջ ու տեղադրեց քարակույտի տակ: Այս երկուսն ապացույց Էին, որ գագաթը նվաճված է, մեկն այստեղի ապացույցն էր, մյուսը՝ ներքևում ապրող մարդկանց...

Նա պտտվեց տեղում ու դանդաղորեն դիտեց իրենից ցած փռված ողջ աշխարհը, որի տանիքին, ահա, կանգնած էր ինքը։

Անսահման շարքերով ձյունապատ լեռնաշղթաներ, խորունկ ձորեր, ծովատարած անտառներ ու սքանչելի կանաչ հովիտներ, գետեր արծաթափայլ ու լճեր կապույտ... Կապույտ երկինքներ ու միայնակ վիթխարի արեգակ...

Հիմա պիտի իջներ ցած, ու գիտեր, որ ամենավտանգավորը վայրէջքն է... Շատերը հենց վայրէջքին են զոհվում... Բայց նա չէր մեռնելու։

Եվ լքելով նվաճված գագաթը՝ արդեն անմահ Աստծու նման քայլեց ցած, արդեն անսահման ստորոտները նվաճելու...Եվ հենց այդպես էլ Նա մնաց լեռներում։

ՎԱՐՈՒԺԱՆ ՂԱԶԱՆՉՅԱՆ

ՎԻՅՈՆԻՆ

Օ՜, պոետներ, պոետներ՝

Անցյալ, ներկա և գալիք.

Ձեր հույզերի օվկիանում

Զուր է թվում ամեն ճիգ:

Ձեր տողերում այնքան շատ

Տառապանք կա ու թախիծ,

Որ կարդալիս՝ ակամա

Ինքդ քո մեղքն ես գալիս:

Իսկ ես Վիյոնն եմ, Վիյոնը՝

Պոետ, գող ու խաղանենգ.

Եվ հարսնացուն իմ՝ պարանը,

Ինձ շատ երկար չխանդեց:

Օ՜ պոետներ, պոետներ՝

Լրջախոհ ու նվաղուն:

Ձեր տողերում միայնակ

Թիթեռներ են բաբախում.

 

Եվ աստղերը երկնքից

Կարոտից ցած են նետվում.

Ու ծովերի հատակին

Մարգարիտներ են դառնում:

Իսկ ես Վիյոնն եմ, Վիյոնը՝

Ազնվական, շրջմոլիկ.

Ագռավները ծանր ու մեծ

Արին շքեղ հարսանիք:

Օ՜, պոետներ, բայց ինչո՞ւ

Ձեր տողերը կարդալիս

Հաճախ գինու ու հարդի

Մգլած բուրմունք է գալիս.

Եվ գեղեցիկ բառերի

Հոգնեցուցիչ շքերթում

Տառապանքն ու սերը ձեր

Խամաճիկներ են թվում:

 

 

Իսկ ես Վիյոնն եմ, Վիյոնը՝

Ազատաբաղձ, ամբարիշտ,

Ես հեգնեցի իմ մահը,

Մահը հեգնեց ինձ ընդմիշտ:

ԱՐԿԱԾ

Արքա, պոետ ու գեղուհի,

Գալիս ու անցնում են,

Ամեն հերոս իր դարն ունի,

Հետո` լռություն է.

Մի կյանք է, որ տրվում է մեզ,

Ապրիր որպես արկած.

Հավերժությունը պահի մեջ է,

Հավերժն էլ` պահ է անկասկած.

Պոետ լինես, թե տիրակալ,

Բոլորը հյուր են,

Ժամանակի անձավներում

Վարդերն անբույր են...

ԱՐՎԵՍՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ

Ես տերևն էի,

Ու քամունն էի:

Ինչո՞ւ ինձ տուն տարար:

Քամին ուժեղ, բարի,

Ու ես թեթև, թեթև,

Անհոգ ճախրում էի,

Ինչպես սիրուն թիթեռ:

Ինձ պոկեցիր քամուց,

Կրծքիդ սեղմած տարար,

Տարար բույնդ տաքուկ,

Որպես մի թանկ ավար:

Ու տենչացիր, որ ես

Մոռանամ քո գրկում,

Որ ճախրել եմ հպարտ,

Որ եղել եմ վերում:

Բայց ես քամունն էի...

Ու թե կանչի նա ինձ,

Էլի թևեր առած

Ես կսուրամ երկինք:

ՕՎՍԱՆՆԱ ՍԻՐՈՒՆ

Պարզվում է՝ միայն սերը

բավարար հենարան չէ

մուտք գործելու համար

հասուն այրերի աշխարհը:

Դե՛, ուրեմն, վազի՛ր,

վազի՛ր, տղա՛.

Վազի՛ր, եթե ուզում ես հասնել:

Վազի՛ր, եթե անգամ

Ոչինչ չես ուզում:

Վազի՛ր և աշխատի՛ր

ոչինչ սրտիդ մոտ չընդունել,

որովհետև ամեն ինչ,

ամեն, ամեն ինչ կորցնելու ես...

...Եվ միայն սերն է քո գլխի վերև

ծածանվելու որպես դրոշ,

և միայն սերն է որպես դրոշ

ծածկելու քո հոգնած ու վիրավոր մարմինը

քո զավակների աչքերի մեջ:

***

Ես՝ պոետ ու հայ

Եվ խաղամոլ նաև

Որպես միակ,

Վերջին խաղագումար

Կնետեմ կյանքն իմ

Բախտի նժարին՝

Սուլելով անհոգ,

Տխուր եղանակ:

Ու թե հաղթեմ՝ ուրեմն

Կեցցե՛ պոեզիան

Ու ժողովուրդն իմ.

Իսկ թե պարտվեմ...

Դարձյալ և միշտ

Կեցցե՛ պոեզիան

Եվ ժողովուրդն իմ.

Քանզի՝

Վաղը կելնի մեկ ուրիշը

Ու կասի՝

Ես՝ պոետ ու հայ,

Եկել եմ, որ հաստատեմ՝

Հավերժի հոմանիշներն են

Պոեզիան ու Հայաստանը:

 

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոնները