Օգտվեք առիթից. հունիսի 1-ին՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղում բաց դռների օր է
ՄշակույթՀունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրը «Էրեբունի» արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղը հայտարարել է բաց դռների օր:
Այցելուները կծանոթանան թանգարանում ներկայացված մեր թվարկությունից առաջ 4-3 հազարամյակներից՝ վաղ բրոնզեդարից, մեզ ժառանգություն հասած հրաշալի նմուշներին, որոնք եզակի են համարվում:
Թանգարանին է պատկանում նաև շուրջ երեք հեկտար տարածք, որտեղ ցուցադրված են մեր նախնիների կացարանները: Թանգարանում պահվող և ցուցադրվող ցուցանմուշները պատմում են այն ամենի մասին, թե ինչքան զարգացած հարուստ մշակույթ են ունեցել մեր նախնիները և ինչպես են կարողացել տարբեր նյութերից աշխատանքային գործիքներ ու կենցաղային բարձրաճաշակ առարկաներ պատրաստել:
Ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Հարգելի մեծահասակներ, երեխաների տոնը կրթամշակութային այս կենտրոնում անցկացնելու համար այցելեք «Էրեբունի» արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղ, որը գտնվում է Երևանյան լճի հարևանությամբ:
Մուտքը նախկին մանկական հիվանդանոցի կողմից: Հրացերի դեպքում կարող եք զանգահարել 010- 42 24 83 կամ 094 32 82 30 հեռախոսահամարներով:
Բարի ժամանց ....
Արմինե Գրիգորյան