Իրանում առգրավվել է 660 կիլոգրամ թմրանյութ
ՄիջազգայինՍիստան եւ Բելուջիստան նահանգի «Կուդս» ՀՕՊ ռազմակայանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է 660 կիլոգրամ թմրանյութի առգրավման մասին Իրանի հարավ-արեւելքում, Սարավան գյուղում, տեղեկացնում է ԻՐՆԱ-ն։
Ձերբակալվել է 2 նարկոդիլեր։
Գործողության ընթացքում ոստիկաններն առգրավել են 660 կիլոգրամ թմրանյութ, 4 միավոր հրազենային զենք եւ զգալի քանակությամբ զինամթերք։
Ինչպես նշում է գործակալությունը, Իրանը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի առաջնագծում է։ Շնորհիվ Իրանի ոստիկանության ջանքերի, ամեն օր կասեցվում է թմրանյութերի թրաֆիկն ու առգրավվում ափիոնի համաշխարհային շրջանառության ավելի քան 80, հերոինի եւ մորֆինի 40 տոկոսը։
Թմրանյութերի արտադրությունն Աֆղանստանում ավելացել է 2001-ին երկիր ԱՄՆ ներխուժումից հետո։