«ՍԱՍ ԳՐՈւՊ»-ի հունիսմեկյան անակնկալը երեխաներին
ՀասարակությունՀունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «ՍԱՍ ԳՐՈւՊ»-ն իր սուպերմարկետների տարբեր մասնաճյուղերում կազմակերպեց հյուրասիրություն, բազմաթիվ անակնկալներ և նվերներ մանուկների համար: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Սաս Գրուպը»-ը առիթը բաց չթողեց երեխաների օրն իսկական տոն դարձնելու համար` նախապատրաստելով այն ամենը, ինչը նրանց ժպիտ կպարգևեր: Ուրախ տրամադրությունն ապահովեցին երեխաների կողմից սիրված ու ճանաչված մուլտֆիլմերի հերոսները: «Sas sweet»-ի և «Sas Food Court»-ի քաղցրահամ անակնկալների շնորհիվ երեխաներն իրենց զգացին քաղցրավենիքների աշխարհում: Փոքրիկների համար հունիսմեկյան գունեղ տրամադրությունը կապահովվի մինչև օրվա վերջ:
«ՍԱՍ ԳՐՈւՊ»-ը բոլոր մանուկներին մաղթում է հրաշալի օր և անհոգ մանկություն: