30-40 տարեկանից սկսած՝ ունենում են պրոբլեմ աշխատանքի ընդունվելիս․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)
TVԱժ-ում քննարկվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Հիմնական զեկուցողը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է։ «Մարդիկ գրեթե միշտ բարձրացնում են մեկ խնդիր՝ 30,35 և 40 տարեկանից սկսած ունենում են պրոբլեմ աշխատանքի ընդունվելիս։ Մարդիկ գանգատվում են, որ տարիքը հանդիսացել է պրոբլեմ և դրա պատճառով աշխատանքի չեն ընդունում»
Ուրիխանյանն այս նախագծով առաջարկում է, որպեսզի ձևակերպվի տարիքային սահմանափակման արգելքը։
Մանրամասները՝ տեսանյութում։