Ամեն ինչ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանիքի մասին. մանրամասներ և չհրապարակված լուսանկարներ
Lifestyle
Աստղային զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Շատո Միլավալում, որը Ֆրանսիայի հարավում տեղակայված հնագույն ամրոց է:
Միջոցառմանը հրավիրվել է ընդամենը 20 մարդ՝ ընտանիքի անդամները և մի քանի մտերիմ ընկեր: Ի դեպ, Ջոլիի հայրը, ում հետ, ինչպես հայտնի է, դերասանուհին այնքան էլ ջերմ հարաբերությունների մեջ չէ, այդպես էլ չի ստացել հարսանիքին մասնակցելու հրավեր: Եվ Ջոլիին խորանի մոտ ուղեկցել են նրա մեծ տղաները՝ 13-ամյա Մեդոքսը և 10-ամյա Պաքսը: Զույգի դուստրերը՝ Զաքարան և Վիվիենը, մայրիկի առջև վարդի թերթիկներ են շաղ տվել, իսկ նրանց մեծ դուստրը՝ Շայլոն, և փոքրիկ Նոքսը, ծնողների հարսանեկան մատանիներն են բերել:


Հաղորդվում է, որ երեխաները օգնել են ծնողներին՝ կազմելու հարսանեկան երդումները, իսկ Պաքսը նույնիսկ տորթի պատրաստմանն է մասնակցել:

