Անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերը եւ տուգանքները կազմել են 11,8 մլրդ դրամ
ՏնտեսությունՖիզիկական անձանց տրամադրված անհուսալի ճանաչված վարկերի գծով ներված տույժերի եւ տուգանքների ծավալը 2019 թ. հունիսի 2-ի դրությամբ կազմել է 11 մլրդ 817 մլն դրամ, իսկ ներում ստացած վարկառուների քանակը՝ 20889:
Սկսած 2018 թ. հուլիսի 1-ից, ֆիզիակական անձ հանդիսացող վարկառուների, վերջիններից համավարկառուների եւ երաշխավորների վերաբերյալ վարկային զեկույցներում չեն ներառվում մինչեւ 2018 թ. մայիսի 1-ը ներառյալ ժամկետանց դարձած եւ կամ դասակարգված այն վարկերի մասին տեղեկատվությունը, որոնց պայմանագրային մայր գումարը (պայմանագրի կնքման պահին) չի գերազանցում 50 հազար ՀՀ դրամը:
Վարկային պատմության բարելավումը անդրադարձել է 126585 անձանց: