Ռուսաստանը համաձայն չէ Իրանի հանդեպ ԱՄՆ գործողություններին. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանը համաձայն չէ Իրանի հանդեպ ԱՄՆ գործողություններին եւ կոչ է անում վերադառնալ նորմալ երկխոսության, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային տեղեկատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Լավ, կան հարցեր հրթիռային ծրագրի վերաբերյալ, ինչ-որ տարածաշրջանային հարցեր, խնդրեմ, ո՞վ է արգելում Իրանի հետ քննարկել այդ հարցերը։ Բայց պարտադիր չէ անել դա՝ քանդելով մինչ այդ ձեռք բերվածը»,- նշել է նախագահը։
«Այ, այստեղ մենք (ԱՄՆ) գործող վարչակազմի հետ համաձայն չենք եւ ձգտում ենք համոզել նրան դրանում, որ որեւէ խնդրի լուծման նման եղանակը կամ փորձը հակաարդյունավետ է»,- ավելացրել է Պուտինը՝ ավելացնելով, որ այդպես կարելի է հասնել «ամենավերջին գծին»։ Ավելի լավ է վերադառնալ նորմալ երկխոսության, կարծում է նա։