Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»


Այս լուրջ խնդրի մասին աշխատում են չխոսել, ո՛չ Կենտրոնական բանկում, ո՛չ էլ այլ շրջանակներում

Հարցազրույց

Դրամավարկային քաղաքականության ողջ փիլիսոփայությունը և մոդելը պետք է փոխվի: Այն պետք է դառնա ավելի էվոլյուցիոն, որպեսզի հնարավոր լինի տնտեսական աճի մասին խոսել համոզված է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Իսկ դրամական զանգվածի ընդլայնման միջոցով պետք է հանսնել նրան, որ միջնաժամկետ հատվածում բանկային տոկոսադրույքներն իջնեն, այլ ելք չկա ասում է տնտեսագետը:

«Բանկային տոկոսադրույքները ոչ թե երկնիշ թվերով պետք է լինեն, այլ միանիշ: 14 % վարկային տոկոսադրույքը ներկայիս հարկային օրենսդրության պայմաններում շատ լուրջ բեռ է տնտեսվարողների համար: Նման պայմաններում տնտեսությունը կարող է հավասարակշռություն պահպանել, կարող է անգամ բյուջեն հավասարակշռված լինել, նույնիսկ փոխարժեքը կարող է հավասարակշություն պահպանել, սակայն մակրոտնտեսական առումով նույն ձևախախտված իրավիճակը կշարունակվի և չի կարողանա զարգանալ: Այս պայմաններում գործազրկության շատ բարձր մակարդակը, որը 3 անգամ բարձր է բնական նորմայից, չի նվազի: Այս մասին աշխատում են չխոսել, ո՛չ Կենտրոնական բանկում, ո՛չ էլ այլ շրջանակներում, բայց սա լուրջ խնդիր է, որը պետք է լուծել»,- ասաց Ա. Մարգարյանը:

Արժույթի արժևորումը հարվածում է արտահանմանը: Սա տնտեսական աքսիոմա է, բայց փոխարժեքի կայունությունը չպետք է տնտեսական կայունության միակ գործիքը լինի ասում է տնտեսագետը: Տնտեսական քաղաքականությունը զարգացման ճանապարհով տանելու համար այլ գործիքներ ևս կան, սակայն տնտեսության մեջ շատ ցածր դրամայնացման աստիճանի պատճառով, որը Հայաստանում մոտ 47%-ի սահմաններում է, հարցն ավելի է դժվարացնում:

«Աշխարհի 214 երկրների միջին դրամայնացման աստիճանը տնտեսությունների 122 % է կազմում: Մինչդեռ Հայաստանում այն մոտ 47% է կազմում: Այսինքն՝ մեր տնտեսությունը գերդրամայնացված է: Ինչու է այդպես, որովհետև երկրում թանկ փողի քաղաքականություն է վարվում, ֆինանսական ռեսուրսները հասանելի չեն, տոկոսադրույքները բարձր են: Եվ այս պայմանները, հատկապես փոքր ու միջին բիզնեսին կատաստրոֆիկ վիճակի առջև է կանգնեցնում: Այսօրվա բանկային տոկոսներով որևէ մեկը չի կարող բիզնես սկսել և հույս ունենալ, որ մրցունակ, հեռանկարային և զարգացող ապագա է ունենալու: Բացի այդ, մեր բանկային ոլորտում ևս մենաշնորհ կա: Բանկային համակարգը մենաշնորհային է, որովհետև այլընտրանքը, հատկապես, արժեթղթերի շուկան պարզապես բացակայում է»,- ասաց Ա. Մարգարյանը:

Այսինքն, ներդրումների այլընտրանքային աղբույրի՝ արժեթղթերի շուկայի բացակայության պատճառով է նաև, որ բանկային տոկոսադրույքները բարձր են, քանի որ բիզնեսի մեջ գումար ներդնելու այլ ճանապարհ, փաստացի չկա: Ստեղծված իրավիճակը նպաստավոր է բանկային համակարգի համար, սակայն ժամանակն է նաև մտածել փորք ու միջին ձեռներոեցության զարգացման մասին: Դրան կօգնի միայն արժեթղթերի շուկայի ներդրումն ու զարգացումը, առանց որի բանկային տոկոսադրույքները չեն իջնի և կշարունակեն լարվածության մեջ պահել տնտեսության զարգացման հարցը:

«Մինչ քաղաքական փոփոխությունները անհնար էր այս մասին մտածելը, բայց պետք է նաև այն մասին մտածել, թե ո՞ւմ գումարներն են բանկերում և ո՞ւմ շահերին են դրանք ծառայում: Եվ եթե այսօր հեղափոխություն է եղել, հաստատվել է ժողովրդի իշխանություն և ժողովրդավարություն, ապա դա պետք է դրսևորվի նաև տնտեսական կյանքում: Եվ առաջին հերթին դա պետք է արտացոլվի ֆինանսական, դրամային և վարկային ռեսուրսների հասանելիության առումով: Միանշանակ է, որ փողը պետք է էժանանա, բանկային տոկոսադրույքները պետք է իջնեն, բայց նման բան, մենք առայժմ ցավոք, դեռ չենք տեսնում»,- ասաց Ա. Մարգարյանը:

 

Արմինե Գրիգորյան

Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի Բացահայտվել է Բոտիչելլիի Վեներայի «շիլ հայացքի» առեղծվածը. ողբերգական պատճառ, որը թաքցվել է 500 տարի SpaceX-ը գործարկել է ԱՄՆ հետախnւզության կարիքների համար նախատեսված արբանյակներով hրթիռՀամայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթած«Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Ձեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանՊենտագոնին 80 միլիարդ դոլար է անհրաժեշտ Իրանի հետ hակամարտnւթյան ծախսերը հոգալու համար. WSJԼոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը. Աբրահամյան ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն Մանվելյան