10 հոգեկան հիվանդություններ, որոնք քողարկվում են բնավորության սովորական գծերի տակ
LifestyleՀաճախ ենք մենք էքստրավագանտ քայլերն ու արարքները որպես մարդու բնավորություն բնութագրում։ Իսկ միգուցե դրա տակ ավելի շատ բան է թաքնված։ Ամերիկյան հոգեթերապևտներ Ահարոն Բեկն ու Արթուր Ֆրիմենը «Անհատի խանգարումների կոգնիտիվ հոգեբուժություն» գրքում բացահայտել են մարդկային խառնվածքի գաղտնիքները։
Հիմնվելով այս գիտնականների աշխատության վրա, այսօր ձեզ համար մարդու բնավորության 10 գծերի վերաբերյալ ուղեցույց է պատրաստել, որոնք կարող են խնդիրներ առաջացնել, եթե դրանք հսկողության տակ չպահենք։
1. Անբարեխղճություն

Այս կատեգորիային են պատկանում բոլոր այն մարդիկ, որոնք ձգտում են ավելի շատ հանգստանալ և ավելի քիչ աշխատել։ Օրինակ, եթե ընկերության աշխատակիցը տարվա ընթացքում մի քանի անգամ բացակայել է հիվանդության պատճառով, մի քանի անգամ արձակուրդ է վերցրել և անթիվ բացականեր ունի և դեռ այդքանից հետ էլ ամեն օր ուշանում է աշխատանքից, հոգեբանը նրա մոտ անհատի հակասոցիալական շեղում կախտորոշի։ Իհարկե, այդ ախտորոշման համար նաև այսպիսի ախտանիշներ պետք է լինեն. չհիմնավորված հաճախակի սուտասանություն, ուրիշի հաշվին ապրելու ձգտում, աշխատանքից հաճախակի ազատում՝ առանց հետագա պլանների, գումարի վատնում ոչ ըստ նշանակության։
Հակասոցիալականության դեմ պայքարել կօգնեն թայմ–մենեջմենթն ու պարգևատրումները։ Գրեք, թե ինչ նվեր եք ձեզ անելու այս կամ այն նվաճման համար (օրինակ՝ մի քանի օր ապրել ըստ կազմված պլանի) և առնվազն մեկ ամիս շարժվեք այդ գրաֆիկով, որպեսզի սովորություն ձևավորվի։
Շարունակությունն՝ այստեղ