Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Հո­գե­բան. «Բա­րո­յա­կան ճգնա­ժա­մը զու­գակց­վում է կա­ռա­վար­ման ճգնա­ժա­մով». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկրում առկա իրավիճակը համակարգված ձևով բնորոշելու համար հոգեբան Կարինե Նալչաջյանի դիտարկմամբ պետք է խոսել երկու տեսակի ճգնաժամերի մասին:

«Խոսքը կառավարման և բարոյական ճգնաժամերի մասին է: Կառավարման ճգնաժամի ակնհայտ օրինակ են բռնության քարոզները, բռնությունը, որոնք չեն պատժվում: Իրավիճակը նկարագրելու համար ավելի վաղ ժամանակահատված գնանք՝ հիշենք Կաթողիկոսի նկատմամբ իրականացված գործողությունները: Օրինակ են նաև ԵՊՀ ռեկտորի նկատմամբ կատարված բարոյական ամենացածր մակարդակի գործողությունները: Սկսելով այդ երևույթներից՝ կարող ենք դիտարկել արդեն այսօրվա իրավիճակը, երբ, օրինակ, Ազատության հրապարակում հերոսի կերպար ընդունած ինչոր անհայտ էակներ արժեքներ են ոտնահարում ու բռնության կոչեր են անում: Այսօր արդեն կարող է պատահական մեկը հպարտ կեցվածք ընդունելով՝ սպառնալ: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ հայհոյանքները, զազրախոսությունները և լպիրշությունները սոցիալական ցանցերից արդեն իրական կյանք են տեղափոխվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանի խոսքով, բոլոր երևույթները, մեծ հաշվով, խորքային ընհանուր մեկ տրամաբանության մեջ են:

«Վերոնշյալ երևույթները, որոնց մասին ես նշեցի, բարոյական ճգնաժամի մասին էին, ինչը զուգակցվում է կառավարման ճգնաժամով: Երբ մարդը հանցանք է գործում, իսկ պետական ստրուկտուրաները կոչված են նմանատիպ դեպքերը կանխել ու պատժել, բայց անգործության են մատնված, այս պարագայում կարելի է բացասական երևույթների բախվել: Այսօր արդեն ինքնադատաստանի գործընթացներ են տեղի ունենում: Բայց չէ՞ որ քաղաքակիրթ աշխարհը օրենքների և սահմանադրությունների է հասել, և մեր պետությունը ևս ունի օղակներ, որոնցով կարող է կանխել այդ դեպքերը: Երբ պետությունն այդ կառավարումը չի իրականացնում, մարդն իր ներքին մղումների համաձայն գնում է արդարություն որոնելու, ինչի ճանապարհին շատ վատ հետևանքներ կարող են լինել: Եթե մեր համապատասխան մարմինները որոշ անձանց բերանը փակեին, թույլ չտային անել այն, ինչ անում էին, մարդիկ իրենց ներքին մղումներով չէին գնա արդարություն հաստատելու և բռնությունը կանխելու ուղղությամբ: Մեղքը ոչ թե մարդկանց մեջ է, այլ կառավարողների, որոնք թերացել են իրենց գործառույթները կատարելու մեջ: 

Եվ, առհասարակ, ինչո՞ւ չօգտագործել այն լծակները, որոնց իշխանությունը հասել է ժողովրդի զգալի հատվածի օժանդակությունը ստանալով: Չէ՞ որ կա նաև հրապարակում հավաքվածների նկատմամբ բարոյական պարտավորվածություն՝ մարդիկ այդքան հույսեր են տածել: Առանց նրանց՝ իշխանության այդ լծակները ևս չէին լինի: Հիմա պարզապես պետք է կոնստրուկտիվ քայլեր կատարվեն, բայց տրամաբանությունն այլ բան է հուշում՝ ամեն ինչ դեպի դեստրուկցիա է գնում»,-նկատեց հոգեբանը:

Նա շեշտեց, որ թերությունները կարելի է շատ ավելի քաղաքակիրթ մակարդակով ու ընդունելի ձևերով լուծել:

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին և անդրադառնալով հերթական հայտարարությանը՝ կապված «սևազգեստ մարդկանց խմբերի հետ», Կարինե Նալչաջյանը նշեց. «Բոլոր դեպքերում, եթե մենք նայում ենք իր գործունեությանը որպես երկրի ղեկավար, ապա թշնամիներ որոնելը, երկակի ստանդարտներով արդարության հետևից գնալը խոսում է այն մասին, որ ինչ-որ բան այն չէ: Ունենալով լծակներ՝ մարդը դրանք ի նպաստ պետության ամրապնդման չի օգտագործում: Առհասարակ պետության ղեկավարները ձգտում են իրենց երկրի ներսը հանդարտ ու հանգիստ պահել, որ պառակտումներ չլինեն: Ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե օրգանիզմը ներսից առողջ չէ, այն չի կարող պայքարել դրսի բազմապիսի բացասական ազդեցությունների դեմ: Հիմա մեր երկրի առաջին դեմքը, փաստորեն, ներքին համախմբվածության ուղղությամբ չէ, որ աշխատում է: Արդարության վերականգնման ուղղությամբ, իհարկե, անելիքներ շատ կան, բայց հիմա ավելի շատ տարանջատման, ներքին իրավիճակը քաոսային դարձնելու գործընթացներ են, և այս պարագայում ղեկավարը պարտավոր է կոնստրուկտիվ աշխատել»:

Նա շեշտեց, որ յուրաքանչյուր ոք այսօր պատասխանատու է.«Բոլորս պատասխանատվություն ենք կրում մեր յուրաքանչյուր քայլի, ամեն մի խոսքի համար: Եվ դա՝ սկսած կառավարող վերնախավից, որն իշխանության է եկել ժողովրդի ուսերին նստած: Թեպետ «ժողովուրդ» բառն այնքան չարչրկված է այսօր: Սխալ է ասել՝ «ժողովուրդ», որովհետև ժողովրդի տրամադրություններն էլ են տարբեր: Մարդկանց դիրքորոշումների, ապրումների մեջ արդեն մի այնպիսի խառնաշփոթ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող: Իսկ ամենակարևորն այն է, որ վերնախավն իրականության զգացողությունը չպետք է կորցնի, ինչը նախորդ իշխանությունների ամենամեծ ու խոցելի խնդիրն էր: Եթե ինչ-որ մեկին թվում է, որ, օրինակ, Արցախի նկատմամբ թշնամական մոտեցումներ ունենալն իր համար անձամբ նպաստավոր է, չարաչար սխալվում է: Ամենակարևոր ու անհրաժեշտ բանն այսօր պատասխանատվության զգացումն է: Պատասխանատվություն՝ սեփական արարքների համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթները