Մարդասիրական օգնության կարգով ՀՀ է ներմուծվել մոտ 18 մլն դոլարի ապրանք. ԱՎԿ
Հասարակություն2019 թ. հունվար-ապրիլ ամիսներին մարդասիրական օգնության կարգով ՀՀ է ներմուծվել 535.5 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 9 մլրդ 125 մլն դրամ կամ 18 մլն 830 800 դոլար. այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 40,5%-ով:
2018 թ. հունվար-ապրիլ ամիսներին մարդասիրական օգնության կարգով ՀՀ է ներմուծվել 921.4 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 15 մլրդ 269 մլն դրամ կամ 31 մլն 674 հազար դոլար:
Ըստ ԱՎԿ-ի՝ ստացված օգնության 50.6%-ով աճել է պատրաստի սննդի արտադրանքը, 9,2%-ով՝ քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 20 %-ով՝ փայտյա իրերի: Մանածագործական իրերի, տարբեր արդյունաբերական ապրանքների, մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների, սարքերի և ապարատների և այլ ստացված օգնության ապրանքների ներմուծումը կրճատվել է:
Ստացված մարդասիրական օգնության ծավալներն ԱՊՀ երկրներից նվազել է 5.7 անգամ՝ կազմելով ընդամենը 147 մլն 4 00 000 դրամ, 50,8 %-ով աճել է ԵՄ երկրներից ստացված օգնությունները, որը եղել է 2 մլրդ 697 մլն դրամ արժողությամբ, այլ երկրներից եկող մարդասիրական օգնության չափը նույնպես նվազել է 46,5%-ով՝ կազմելով 15 մլրդ 986 մլն դրամ: