Ձերբակալել են Արթուր Դանիելյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին
Հասարակություն
Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և ևս 7 հոգի ձերբակալվել են ոստիկանության բակում:
Ավելի վաղ «Ադեկվատ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել էր այն մասին, որ իրենց տղաներից երկու հոգու տուն ուղևորվելիս ոստիկանները ձերբակալել էին և տարել ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին:
Նա նշել էր նաև, որ արդեն իսկ ինքն ուղևորվում է ոստիկանական բաժանմունք` տեղեկանալու համար, թե ինչ պատճառով են ձերբակալել տղաներին: