Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան» Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»

Ինչպե՞ս անել, որ հուշարձանի տարածքը չվերածվի արոտավայրի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանից ոչ հեռու՝ Զովունի գյուղի մոտ գտնվող «Կարմիր բերդ» հնավայրը թերևս քչերին է հայտնի: Այստեղ առաջին պեղումները կատարվել են 1896 թվականին: «Փաստի» ընթերցողներից մեկն ահազանգել էր, որ ամրոցի տարածքն անխնամ է, բնակիչները կենդանիներին արածեցնում են հնավայրի տարածքում, նաև կա կուտակված աղբ:

Տեղեկությունները ճշտելու համար զանգահարեցինք Զովունի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Պետրոսյանին: «Փաստի» հետ զրույցում Պետրոսյանը նշեց. «Ձեր ասածը չափազանցություն է: Երբեմն պատահում է, որ կենդանիներին արածեցնում են, բայց անմխիթար վիճակ չէ: Բացի դա, հիմնական խնդիրները բերդի բուն տարածքում չեն, այլ հարակից հատվածում. մինչև ամրոց հասնելը մոտավորապես 50 մետր հեռավորության վրա կան բնակելի հատվածներ, գոմ, նաև կա կուտակված աղբ: Դեպի «Կարմիր բերդի» տարածք որևէ մուտք չկա, հնավայրի տարածքը մաքուր է», - ասում է Պետրոսյանը՝ հավելելով, որ համայնքապետարանը պարբերաբար շաբաթօրյակներ է կազմակերպում և մաքրում տարածքը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ ամրոց զբոսաշրջիկներ այցելո՞ւմ են: Արշակ Պետրոսյանը բացասական պատասխան է տալիս: «Այստեղ երբեք զբոսաշրջիկներ չեն գալիս: Կարող է պատահի տարին մեկ անգամ տեղացիների մի փոքրիկ խումբ գա հնավայր, բայց միայն այսքանը: Այն լայն հանրությանը ներկայացված չէ որպես պատմշակութային կոթող», - ընդգծում է մեր զրուցակիցը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին ևս դիմել ենք «Կարմիր բերդին» վերաբերող որոշակի հարցադրումներով, մասնավորապես հնավայրի ներկա վիճակի, խնդիրների մասին:

««Կարմիր բերդ» ամրոցը թվագրվում է Քրիստոսի ծննդից առաջ երկրորդ հազարամյակով մինչև միջնադար: Ներկա դրությամբ՝ հուշարձանի պարիսպը կիսափլված վիճակում է: Պահպանված է ժայռապատկերների մի մասը, սեպագիր արձանագրությունը: Հուշարձանը նորմալ վիճակում է, համենայն դեպս՝ այն ընդգրկված չէ առանձնապես վտանգված կամ վտանգված հուշարձանների ցանկում: Այս երկու ցանկում ընդգրկվում և հետագայում լիազոր մարմնին ներկայացվում են այն հուշարձանները, որոնց վտանգվածության աստիճանը հուշարձանների մեր պահապաններն արձանագրում են այցերի ընթացքում: Հուշարձանի տարածքը ցանկապատված չէ, այն բավականին մեծ է և, ցավոք, հնարավոր է, որ կենդանիներն արածեն այս տարածքում: Այստեղ խնդիրը գյուղացիներինն է: Կարծում եմ, որ մարդկանց իրավագիտակցությունը պետք է լինի այն աստիճանի, որ հուշարձանի տարածքը չդառնա արոտավայր, այսինքն՝ մոտակա բնակավայրի բնակիչներն իրենք հասկանան, որ մշակութային ժառանգությունը շատ ավելի կարևոր է, և պետք չի դարձնել արոտավայր», «Փաստի» հետ զրույցում տեղեկացնում է ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանը՝ նշելով, որ բարձրադիր վայրերում գտնվող հուշարձանների տարածքներում անասուններին արածեցնելու դեպքեր նախկինում էլ եղել են նաև այլ մարզերում:

«Կոտայքի մարզային ծառայության հուշարձանների մեր պահապանները ունեն շրջայցերի համար սահմանված գրաֆիկ, ըստ որի՝ իրենք այցելում են իրենց ամրակցված հուշարձանների տարածքներ:

Կոնկրետ այս հուշարձանի տարածքում եղել են մի քանի օր առաջ: Իրավախախտում չեն արձանագրել: Մի նկատառում են ներկայացրել համայնքի ղեկավարին՝ զգուշացնել գյուղացիներին, որ հուշարձանի մոտակայքով հոսող Հրազդան գետում աղբ չթափեն: Ամրոցի տարածքում առկա է ցուցանակի բացակայության խնդիր, ընդ որում՝ ոչ միայն այս հուշարձանի տարածքում: Այս պահին ՊՈԱԿ-ում գնման գործընթաց է իրականացվում, ինչից հետո, ըստ մարզերի, հուշարձանների տարածքներում ցուցանակների տեղադրում կկազմակերպվի», նշում է Ավանեսյանը:

Ընդգծում ենք՝ ամեն դեպքում առավել նպատակահարմար չէ՞ պարսպապատել հուշարձանի տարածքը, քան հույս դնել բնակիչների բարեխղճության վրա: «Ցանկապատը լավագույն տարբերակն է, որ հուշարձանը պաշտպանված լինի: Սակայն խնդիր ունենք ոչ միայն այդ հուշարձանի, այլ և բարձրադիր վայրերում գտնվող շատ այլ հուշարձանների տարածքների հետ: Սա խնդիր է, որը, կարծում եմ, հետագայում լուծում կստանա», - հավելում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հուշարձանների պահապանները պատասխանատու չեն հնավայրերի տարածքների մաքրման համար, սակայն դա ևս իրականացվում է: «Սանմաքրման համար պատասխանատու են համայնքների ղեկավարները: Մենք իրականացնում ենք հուշարձանների պահպանությունը», - եզրափակում է Մարինե Ավանեսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ ՀայաստանԱրսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք ՉալաբյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ ՎարդևանյանԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն ՄանվելյանԻնչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԻնչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»Մեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասինԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան ԴումիկյանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. ՉալաբյանՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն