Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը «Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ Կարապետյան Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան Բռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան «Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր Կամենդատյան Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակը

«Կարծես թե նույնն է տեղի ունենում, ինչ Արցախյան պատերազմից հետո». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի ամիս գործող «Ապրիլ յան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հ/կ-ն նպատակ ունի մեկ «տանիքի» տակ միավորել Քառօրյա պատերազմի մասնակիցներին, զոհվածների ընտանիքներին՝ փորձելով լուծում գտնել նրանց խնդիրներին:

«Միությունը ստեղծելիս մարտական ընկերներով առաջ ենք քաշել 4 հիմնական գաղափար: Առաջինն այն է, որ պատերազմի դաշտում ողջ մնացած ու վերադարձած տղաները լինեն այն մարդկանց կողքին, որոնք հայրենիքի պաշտպանության ժամանակ կորցրել են իրենց զավակներին, լինենք մեր զոհված տղաների ծնողների, հարազատների կողքին, զբաղվենք նրանց տարաբնույթ խնդիրներով: Երկրորդը՝ նույն տրամաբանությամբ ցանկանում ենք լինել վիրավոր տղաների կողքին, որոնք կորցրել են իրենց առողջությունը: Բացի դա, համախմբել ապրիլ յան մարտական գործողություններին մասնակցած տղաներին ու դառնալ մի թիմ, գործել մի «տանիքի» տակ:

Նպատակ ունենք նաև դաշտը մաքրել «մոլախոտներից», որովհետև մարդիկ կան, որ բախտի բերմամբ այդ ժամանակահատվածում եղել են առաջնագծի մի պաշտպանական շրջանում, որտեղ մարտական գործողություններ տեղի չեն ունեցել, և իրենք այսօր իրենց ներկայացնում են որպես պատերազմի մասնակից, ելույթ են ունենում և այլն, և այլն: Կարծես թե նույնն է տեղի ունենում, ինչ Արցախյան պատերազմից հետո, որը, սակայն, մեզ «դաստիարակել է», թույլ չենք տալիս, որ նույնն էլ հիմա կրկնվի», - ասում է հ/կ-ի նախագահ Ռազմիկ Գասպարյանը:

Անդրադառնում ենք Ապրիլ յանի մասնակիցների խնդիրներին: «Վիրավորված տղաները մեծամասամբ ունեն սոցիալական խնդիրներ: Սա տրամաբանական է, քանի որ պատերազմից երեք տարի անց վիրավորներից շատերը հիմա 21-23 տարեկան են: Այսօր նրանցից շատերն առաջին կարգի հաշմանդամություն ունեն, չեն կարողանում աշխատել, ամիսը 100 հազար դրամի չափով թոշակ են ստանում, բայց, իմ կարծիքով, դա չնչին գումար է, որպեսզի մեր օրերում վիրավոր տղան թե՛ իրեն պահի, թե՛ ծնողներին օգնի: Գրեթե նույն կարգավիճակում են նաև մեր զոհված տղաների հարազատները: Մեծամասնությունը սոցիալական խնդիրներ ունի, նաև՝ ուշադրության կարիք», - նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ միության նպատակներից ամենակարևորը բոլոր խնդիրները մեկտեղելը, մեկ թիմ դառնալը և տարատեսակ հարցերով զբաղվելն է: 

Ռազմիկը հիշեցնում է՝ այս տարվա մարտին հանդիպել էին նախագահ Արմեն Սարգսյանի հետ: «Հանդիպման ընթացքում նախագահին տեղեկացրեցինք, որ միությունը տարածք չունի: Նախագահը խոստացավ օգնել: Նրա միջնորդությամբ մեզ տարածք է հատկացվել կրթահամալիրներից մեկի շենքում: Ճիշտ է, տարածքն այնքան էլ հարմար չէ, բայց սկզբի համար նորմալ է», - արձանագրում է հ/կ նախագահը:

Վիրավոր տղաներին աշխատանքով ապահովելու խնդրի մասին բարձրաձայնելիս՝ Գասպարյանը նշում է, որ, այո՛, Ապրիլյանի ընթացքում վիրավորված կամ էլ մարտական գործողություններին մասնակցած տղաներից մի քանիսն աշխատանքի են անցել, օրինակ, ԱԱԾ-ում, նախագահի աշխատակազմում, ՀՖՖ-ում և այլուր, բայց, ցավոք, սա շատ քիչ է, անգամ մի տոկոսով խնդիրը չի լուծվում: «Ապրիլ յան պատերազմում ունեցել ենք 100 զոհ, մոտավորապես 300400 վիրավոր, որոնց մեծամասնությունն այսօր առաջին կարգի հաշմանդամություն ունի», - ընդգծում է Գասպարյանը՝ հավելելով, որ բոլորի խնդիրները պետք է ուշադրության կենտրոնում լինեն:

Աչքիցս չի վրիպում, որ միության անդամները բաց չեն թողնում և որևէ առիթ Եռաբլուր՝ զոհված ընկերների շիրիմներին այցելելու: «2016 թվականի ապրիլի 2-ից մեզ համար մի ուրիշ կյանք է սկսվել և կավարտվի այն ժամանակ, երբ ինքներս չենք լինի: Եռաբլուրը, զինվորների վերականգնողական կենտրոնը մեր տունն է: Մենք ընտանիքի ֆիզիկապես առողջ անդամներն ենք և պետք է հոգ տանենք բոլորի մասին: Դա մեր կյանքն է: Հասկանում ենք, որ Եռաբլուրում հանգչող մեր ինը տղաներից՝ Սասունի, Արմենակի, Բագրատի, Ադամի, Հայկի, Ռոբերտի, Գրիգորի, Բենիամինի, Հրաչյայի կամ էլ մեր մյուս զոհված և վիրավոր ընկերների փոխարեն կարող էինք լինել մենք: Իսկ միջոցառումների մասին հայտարարություններ տարածում ենք, որ մարդիկ մասնակից լինեն դրանց: Այսօրվա ու վաղվա մեր սերունդը պետք է դաստիարակվի այն ոգով, որով մեր տղաները կռվեցին ու ընկան կռվի դաշտում, պետք է հիշի ու նմանվի նրանց: Ով գնահատում է իր կյանքի յուրաքանչյուր րոպեն, պետք է գնահատի նաև այն մարդկանց, որոնք պարգևեցին այդ րոպեներն իրեն՝ ամենաթանկը՝ կյանքը զոհելով», - եզրափակում է Ռազմիկ Գասպարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԵրկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ ԿարապետյանՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքիՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. ԱվետիսյանԸնդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովումԱրարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանԱշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»