Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»


Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Հասարակություն

Ավազակային հարձակում գործելու, երիտասարդ կնոջն առեւանգելու ու  բռնաբարելու համար երկարատեւ ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Էդգար Վարագյանն իր խցակցի հետ միասին փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:
 
է.Վարագյանը պահվել է  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի թիվ 005 խցում, որտեղ նրա հետ միասին պատիժը կրել է նաեւ ավազակության համար դատապարտված Փայլակ Մարտիրոսյանը: Նախնական քննության տվյալներով` նրանք համաձայնության են եկել փախուստի դիմելու հարցում եւ մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող խցի պատն սկսել քանդել: Մասնավորապես` նրանք քերել են բետոնը, քարն առանձնացրել ու պատի վրա անցք բացել, որտեղով փորձել են դիմել փախուստի, բայց բռնվել:
 
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3-րդ կետերով, իսկ Փ.Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ է.Վարագյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի մայիսի 3-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 139-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել  ազատազրկման՝ 15 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

Ըստ դատավճռի` 2013 թվականի սեպտեմբերի 22-ին` ժամը 03-ից 05-ն ընկած ժամանակահատվածում Վարագյանը կոտրելով Երևանի Նորքի 13-րդ փողոցում գտնվող քաղ. Ք Բաղումյանի առանձնատան պատուհանի ապակին՝ ապօրինի մուտք է գործել ներս, իր մոտ գտնվող՝ որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել է  Բաղումյանի և վերջինիս անչափահաս դստեր վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից պատիճավոր պղպեղի լուծամզվածքի ազդող նյութը փչել նրանց դեմքերին, ինչի հետևանքով նրանց աչքերը սկսել են մրմռալ։ Այնուհետև, Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Ք.Բաղումյանի, իսկ կպչուն ժապավենով` նրա դստեր ձեռքերըը ու պահանջել ոսկյա զարդեր, կանխիկ գումար: Առանձնատնից հափշտակելով առանձնապես խոշոր չափի գույք` ոսկյա զարդեր ու այլ թանկարժեք իրեր` նա երիտասարդ կնոջն ու նրա դստերը  հարկադրաբար տեղավորել է վերջիններիս պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, և դրանով բացահայտ առևանգել նրանց՝ տեղափոխելով Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք։ Այստեղ արդեն Է.Վարագյանը, բեռնախցիկից դուրս բերելով Բաղումյանին, իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, ապա` բռնաբարել, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել նաև անչափահաս աղջկան և նրան մոր հետ թողնելով դաշտում, իսկ ինքը  ավտոմեքենայով հեռացել։Ամբաստանյալը չի ընդունել մեղադրանքը ու տարբեր դատական ատյաններ բողոքներ է ներկայացրել:
 
Փայլակ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
 
Ըստ դատավճռի` նա «ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2017թ.-ի նոյեմբերի 28-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, մտնելով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ, հարձակում է գործել նշված մասնաճյուղի 5-րդ դըրամարկղի աշխատակցուհի վրա և զենքի գործադրմամբ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել  զգալի չափի` 292.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի։
 
Փ.Մարտիրոսյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը ու դատաքննությունը դատարանում տեղի է ունեցել արագացված կարգով:

 
Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. ԿոստանյանԴիմորդները չեն կարողանում հաղթահարել համալսարանի անցողիկ շեմը դպրոցական գիտելիքներով. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանը ամենօրյա քայլերով քանդում է ընդդիմությունը. Արեգ ՍավգուլյանԿա՞ն արդյոք Հայաստանում 88-ից հետո Ադրբեջանից տեղահանված հայեր, ովքեր շարունակում են պահպանել փախստականի կարգավիճակը. Աննա ԿոստանյանՊարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն ՄարուքյանՆավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ ԿարապետյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր վախճանը. Աննա Կոստանյան«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ինՔննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ ԴանիելյանԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. Գագիկ Ծառուկյան Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջԱվետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր Կամենդատյան