ՊՍԺ-ն պատրաստ է հրաժարվել Նեյմարից
ՍպորտՊՍԺ-ն պատրաստ է հրաժարվել Նեյմարից: Այս մասին գրում է L’Equipe-ը:
Ակումբը կարող է բաժանվել հարձակվողից նույնիսկ այս ամառային տրանսֆերի ընթացքում: Բրազիլացի ֆուտբոլիստը նույնպես ցանկություն ունի այլ ակումբ տեղափոխվելու:
Մեծ է հավանականությունը, որ Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվողը վերադառնա Իսպանիա:
27-ամյա Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017թ-ին, «Բարսելոնա»-ից: Ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 222 մլն եվրո: Նեյմարի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ՝ ավարտվում է 2022թ.-ին: