Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջազգային փառատոն կազմակերպելու համար 50 մլն դրամ հատկացվեց (տեսանյութ)
ՄշակույթԿառավարությունն իր այօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշում կայացրեց Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային փառատոնի իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 50 մլն դրամ հատկացնել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հարցը ներկայացրեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ փառատոնը տեղի է ունենալու սեպտեմբերի առաջին կեսին, որին մասնակցելու են այն մենակատարներն ու երաժիշտները, որոնք դրսում ներկայացնում են Տիգրան Մանսուրյանի արվեստը:
«Համերգները տեղի են ունենալու Ստեփանակերտում, Երեւանում եւ Գյումրիում»,-ասաց նախարարը: